«ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը, որտեղ բավականին հետաքրքիր մանրամասներ կան՝ ինչ մեթոդներով է ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը «աշխատել»: Ժողովի ընթացքում այն վարողը Արտակ Սարգսյանի համար աշխատելն ու քարոզելը ներկայացնում է յուրաքանչյուր աշխատողի թասիբի գործ, ապա ակնարկում է, թե մարդկանց աշխատանքով ապահովելն էլ այսօր մեծ գործ է: Ձայնագրության մեջ տեղ են գտել կոնկրետ անուններ՝ ցուցակ բերող-կազմողների ու հարակից ատրիբուտների մասով:
Աղբյուր՝ Հայաստան24.com