«Այդ անհեթեթ և անիմաստ հոդված հրապարակողն ուշացել է»,- Asekose.am-ին ասաց դերասանուհի Էվա Խաչատրյանը՝ անդրադառանալով այն ասեկոսեներին, որ վերջերս ինքը բավականին նկատելի փոփոխությունների է ենթարկել իր արտաքինը և շատերի պես չի դիմացել շուրթերը մեծացնելու գայթակղությանը:
Էվայի խոսքով՝ մեկ տարի առաջ ինքը միայն վիրահատել է քիթը.
«Արդեն մեկ տարի է, ինչ դիմել եմ քթի վիրահատական միջամտության, իսկ շուրթերի ծավալի մեծացման առումով ասեմ, որ ինձ մոտ ոչինչ չի փոխվել, ես չեմ մեծացրել շուրթերս: Հնարավոր է՝ ինչ-որ նկարից նման հետևություն արած լինեն, բայց ևս մեկ անգամ նշում եմ, դա պարզապես սխալ հետևություն է, և հետո, այս ամեն ինչից անկախ, յուրաքանչյուր ոք անում է այն, ինչ ուզում է»:
Կարդացեք նաև՝ Հարձակվում էին վրաս ու ինձ «տուն քանդող» էին ասում. Էվա Խաչատրյան