▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանի դուստրը Գյումրիում 8 ընտանիքի օգնել է լուծել բնակարանի հարցը

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը, օգնել է Գյումրիի 8 ընտանիքների։

Նրա օգնությամբ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ բնակարանները կորցրած 8 ընտանիքներ վագոն-տնակներից տեղափոխվել են նորմալ բնակարաններ։ Նշենք, որ Տաթեւիկն ընտանիքներին նման նվեր է արել իր ծննդյան օրը՝ ապրիլի 24-ին։

Տաթևիկն աշխատում է հոր ընկերությունում, «Սինեմա Սթար» կինոթատրոնների ղեկավարն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին