▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոնց որ ուռած լինի... Էվա, սա է մարդկանց արձագանքը, որևէ մեկը չի նախանձում և չի ցանկանում նման լինել Ձեզ

 

«Ես հիմա էլ շատ հավեսով, բարձր ձայնով ու լիաթոք ծիծաղում եմ էս նյութի տակ իրենց մաղձը թողած բոլոր ինձ չսիրողների վրա, որ ինձ չսիրելով՝ ժամանակ եք ծախսել իմ անձը քննարկելու համար… Մանավանդ աղջիկների, որ ամբողջ կյանքում երազում են նմանվել մեզ, բայց այդպես էլ չի հաջողվում իրենց»:  

Ահա այսպիսի մեկնաբանություն է թողել դերասանուհի Էվա Խաչատրյանը համացանցում` իր հասցեին թողնված մեկնաբանություններին կից: Իհարկե,  հանուն արդարության, պետք է ընդունել, որ մեկնաբանությունները որոշ դեպքերում չափն անցած էին և ոչ կոռեկտ, սակայն որքան էլ որ ծեծված է  այս միտքը, բայց հանրային մարդը պետք է պատրաստ լինի նաև հանրային լինելու այս հետևանքին, երբ քեզ քննադատում են, վիրավորում և պիտակավորում:

Այլ հարց է, թե ինչպես է հանրային անձն ընդունում այդ քննադատությունը  և արդյոք կարողանում է պատվով կրել նմանատիպ հարվածները: Էվան, ով օրինակ Asekose.am-ի POP ART հաղորդման շրջանակներում աչքի էր ընկնում իր փիլիսոփայելու և իրեն` որպես արվեստի կրող ներկայացնելու մեծ ձիրքով, կարող էր հանդես գալ մեկնաբանությամբ, բայց չնմանվեր ֆեյսբուքյան քոմմենթչիներին:  

Ներողություն, Էվա, բայց երբևէ հանդիպե՞լ եք մարդու, ով ցանկանում է նմանվել հենց Ձեզ, և Դուք նրա համար կրկնօրինակման առարկա եք: Եթե այո, ապա պատրաստ եմ ներողություն խնդրել, որ կասկածի տակ եմ դնում Ձեր այդ` ըստ իս`ամպագորգոռ արտահայտությունը: Թերևս, եթե այդպիսիք կային, ապա կրկին, հանուն արդարության, պետք է փաստենք, որ վերջին հաղորդումներից հետո, որին Դուք մասնակցություն եք ունեցել,  դժվար թե շարունակեն լինել: Իմ ուշադրությունը գրավել էր հատկապես  «Կասկածելի երեկո» հեռուստաշոուն, որում դժվար է առանձնացնել, թե որն էր ամենավատը Ձեր պահվածքում` Ձեր ծիծաղը, խոսելու տոնայնությունը, առօրյա-փողոցային բառապաշարը,  օրինակ`  «ինձ քֆուր է  տվել»  կամ  «դժվար  թե հաճելի լինի, երբ թքում են վրեդ»  արտահայտությունը, առհասարակ,  ո՞ր մեկն ասեմ:

Դրան գումարվում էր Գարիկ Պապոյանի անթաքույց հեգնանքը Ձեր հասցեին և զարմանքը, որը հաճախ ուղեկցվում էր նրա և հաղորդման մյուս հյուրերի ծիծաղով:  Իրականում կարող եմ երկար թվել, բայց փոխարենը միայն կավելացնեմ, որ հենց այդ օրը, երբ համացանցում հայտնվել էր «Կասկածելի երեկո»-ի տվյալ թողարկումը, համացանցային օգտատերից շատերը գրում էին. «Էվան ոնց որ ուռած լինի», այստեղից էլ մեկ պարզ  հետևություն` քարը մյուսների դարպասը  նետելուց առաջ միգուցե եզրահանգումներ անելու  և ամենակարևորը` ուղղվելու ժամանա՞կն է:

Հեղինակ` Ա.  Գրիգորյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին