▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԱՍ-ի Արտակը «տուտ պրիչյո՞մ». Հերմինե Նաղդալյանը՝ լրագրողներին

Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով գործող ԱԺ փոխնախագահն է, իր ապագա պաշտոնի մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց խոսել:

Լրագրողի այն հարցիրն ,թե ինքը ո՞ր հանձնաժողովում է պատկերացնում իրեն, Նաղդալյանը պատասխանեց. «Ֆիզկուլտուրայի և սպորտի հանձնաժողովում»:

Վերջինս նաև խոսեց նոր Ընտրական Օրենսգրքի մասին.

«Ընտրական օրեսգիրքը ստեղծել է բոլոր հիմքերը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իր կամքով քվեարկի: Ո՛չ ՍԱՍ-ի Արտակը կարա ազդի, ո՛չ դպրոցի տնօրենները: Բոլորս՝որպես ընտրող, նոր ԸՕ-ով հնարավորություն ունենք ընտրելու նրան, ում ուզում ենք, ՍԱՍ-ի Արտակը «տուտ պրիչյո՞մ»,- այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին