▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ Վոլգոգրադում տեղի ունեցած պայթյունից, որից նաև հայեր են տուժել

Հայտնի է դարձել, որ երեքշաբթի  ՌԴ Վոլգոգրադ քաղաքի Университетная փողոցի 60 շենքում տեղի ունեցած  գազի պայթյունից 5 տուժածներից երկուսը  հայ են՝   66-ամյա Սիլվա Մուրադյանն ու 47-ամյա Արմեն Պապոյանը:

Նշենք, որ պայթյունից տուժել է 2 հոգի. 4 հարկանի շենքի 3-րդ մուտքը ամբողջությամբ, 4-րդ մուտքը մասսամբ ավերվել են։ Վարկած կա, որ պայթունի պատճառը շենքի առաջին հարկում գտնվող խանութում կատարվող շինաշխատանքներն են եղել։ Նշենք, որ խանութը պատկանում է տեղի հայ գործարարի։ Հարուցվել է քրեական գործ, որի  շրջանակներում հարցաքննվում են խանութի սեփականատերը, նրա որդին և շինաշխատանքներ կատարող մասնագետը:

Տեսանյութը Asekose.am-ին տրամադրել են  Վոլգոգրադի հայ բնակիչներից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին