▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ պատիժ է հասնում Հանրապետության հրապարակում խորոված արած երիտասարդներին

Ժամանակին, երբ Հանրապետության հրապարակի շուրջ հարսանիքի շարասյունը պտտվում էր՝ ձայնային ազդանշաններով, մեր կառավարության բազմաչարչար ներկայացուցիչները բողոքում էին, որ, հատկապես կառավարության նիստի օրերին, այդ ազդանշանները նրանց խանգարում է «երկիրը փրկելու» վեհ աշխատանքներ իրականացնելուն։

Այդ իսկ պատճառով Հանրապետության հրապարակի շրջակայքում տեղադրվեց ազդանշան տալու արգելքի մասին զգուշացնող նշանը։

Այսօր համացանցում տարածված տեսանյութով երևում է, թե ինչպես են հենց Հանրապետության հրապարակի «գորգի» վրա մի քանի երիտասարդներ խորոված անում։

Ըստ օրենքի՝ Հանրապետության «գորգի» վրա կանգնելը արգելված է ու ոչ մեկ իրավունք չունի զուտ ցանկության համար գտնվի այնտեղ։

Հիմա հարց է առաջանում, որդյո՞ք երիտասարդները խախտել են օրենքը, արդյո՞ք նրանք դրա համար կտուգանվեն կամ որևէ այլ պատասխանատվության կենթարկվեն։ Մենք չենք կարող իմանալ այդ հարցերի պատասխանները այնքան ժամանակ ՝ մինչև համապատասխան մարմինները չարձագանքեն։

Բարձրացված աղմուկը շնորհիվ երիտասարդները դեռ երկար կհիշեն այդ հարսանեկան արարողությունը։

Հեղինակ՝ Արամ Մանուկյան

Խորոված են արել Հանրապետության հրապարակի հենց մեջտեղում от Asekose TV на Rutube.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին