Այսօր համացանցում հայտնվեց մի հրապարակում, ըստ որի՝ դերասաններ Աշոտ Տեր-Մաթևոսյանը և Սոֆյա Պողոսյանը սիրավեպ ունեն: Տվյալ թեմայի շուրջ Blognews.am-ը կապ է հաստատել Սոֆյայի հետ, ով, սակայն, հրաժարվել է որևէ բան մեկնաբանել՝ նշելով.
«Չեմ ուզում անդրադառնալ այս թեմային։ Եթե հրապարակման ենթակա բան ունենայի, ես ինքս դա կանեի, ու բոլորը կիմանային դրա մասին»:
Այն հարցին, թե ինչ կասի նա պապարացցիի արած լուսանկարի մասին, որում վերջինս նստում է դերասանի մեքենան, Սոֆյան պատասխանել է.
«Չեմ ցանկանա մեկնաբանել, ճիշտն ասած, ու իմ անձնական կյանքի հետ կապված ոչ մի մեկնաբանություն չեմ անում այս պահին»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում