▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայի փոթորիկը կկրկնվի՞ Հայաստանում. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը

Այսօր` մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն անդրադարձավ նաև, օրեր առաջ  Մոսկվայում տեղի ունեցած փոթորկին ու նշեց, որ այն Հայաստան չի ներթափանցի:

«Մեր հասարակության մեջ կա այնպիսի կարծիք, որ Մոսկվայում մայիսի 29-ին տեղի ունեցած փոթորկաբեր ճակատը կարող է տեղափոխվել Հայաստան:Այս պահին մենք մտավախություն չունենք, որ այն կարող է հասնել Հայաստան: Մեզ մոտ առաջիկա օրերին  կարող է դիտվել ամպրոպ, ինչպես նաև քամու ուժգնացում, բայց այս պահին փոթորիկ չի կանխատեսվում»,-նշեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին