▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ հեղինավոր մրցույթի մասնակցելու հնարավորությունից կզրկվեն հայ մոդելները` ֆինանսավորում չգտնելու դեպքում

 

 

 

 

 

 

 

 

 

Այս տարի սեպտեմբերի 20-ից 27-ը Բուլղարիայում տեղի է ունենալու «Top International Model Of The World» ամենամյա մոդելային մրցույթը, որին ներկայանալու է նաև Հայաստանը: Այս մասին Asekose.am-ին ասաց  Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել Դավիթ Ղարիբյանը, ով նաև «Top International Model Of The World» մրցույթի հայաստանյան ազգային տնօրենն է:

«Բարձր մակարդակով կազմակերպվող  մրցույթ է, որը տեղի է ունենում ամեն տարի և մասնակիցներ է ունենում տարբեր երկրներից: Այս տարի առաջին անգամ դրան մասնակցելու հնարավորություն ունի նաև Հայաստանը, սակայն ֆինանսավորման խնդիր ունենք: Կան հստակ վճարումներ, որոնք մասնակիցները պետք է անեն, սակայն մենք դեռ հովանավորներ չունենք»,- նշեց Դավիթը:

Դավիթի  խոսքով` յուրաքանչյուր մասնակից-մոդել պետք է մուտքավճարին հատկացնի 380 եֆրո, ինչպես նաև հոգա ճանապարհածախսը, սակայն հյուրանոցի խնդիր չի լինելու, որովհետև կազմակերպիչները դա վերցրել են իրենց վրա:

«Հայաստանը պետք է ներկայացնեն մեկ տղա և մեկ աղջիկ: Այս շրջանում փորձում ենք գտնել նաև համապատասխան մոդելների, ովքեր էլ կներկայացնեն մեր երկիրը:  Մասկացիները պետք է լինեն 18-28 տարեկան,  աղջիկների հասակը 1.70 սմ-ից սկսած, տղաներինը` 1.80 սմ-ից: Կան համապատասխան թեկնածուներ, սակայն  բոլորն էլ ունեն ֆինանսական խնդիրներ: Ի վերջո, եթե ունենանք հովանավորներ, կկարողանանք ընտրել լավագույն մասնակիցներին: Եթե փորձենք ամփոփել թվերը, ապա կարծում եմ, որ մեզ մոտ 3000 եվրո անհրաժեշտ է»:

Դավիթի պնդմամբ` մրցույթն իսկապես հեղինակավոր է և շատ դռներ կարող է բացել մասնակիցների առջև.

«Հաղթելու դեպքում մեծ հաջողություն կլինի մոդելի աշխատանքային գործունեության համար: Տարբեր տեսակի նվերներ կլինեն,   չի բացառվում, որ լավագույնները նաև արտերկրում  աշխատելու առաջարկներ կստանան: Ամեն ինչ  իսկապես շատ լավ է կազմակերպված լինելու, նախորդ տարի ես ինքս մասնակցում էի կազմակերպչական հարցերին, սակայն Հայաստանը դեռ չէր մասնակցում»,-նշեց Դավիթ Ղարիբյանը:

 

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

 

Այս տարի սեպտեմբերի 20-ից 27-ը Բուլղարիայում տեղի է ունենալու «Top International Model Of The World» ամենամյա մոդելային մրցույթը, որին ներկայանալու է նաև Հայաստանը: Այս մասին Asekose.am-ին ասաց  Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել Դավիթ Ղարիբյանը, ով նաև «Top International Model Of The World» մրցույթի  հայաստանյան ազգային տնօրենն է

«Բարձր մակարդակով կազմակերպվող  մրցույթ է, որը տեղի է ունենում ամեն տարի և մասնակիցներ է ունենում տարբեր երկրներից: Այս տարի առաջին անգամ դրան մասնակցելու հնարավորություն ունի նաև Հայաստանը, սակայն ֆինանսավորման խնդիր ունենք: Կան հստակ վճարումներ, որոնք մասնակիցները պետք է անեն, սակայն մենք դեռ հովանավորներ չունենք»,- նշեց Դավիթը:

Դավիթի  խոսքով` յուրաքանչյուր մասնակից-մոդել պետք է մուտքավճարին հատկացնի 380 եֆրո, ինչպես նաև հոգա ճանապարհածախսը, սակայն հյուրանոցի խնդիր չի լինելու, որովհետև կազմակերպիչները դա վերցրել են իրենց վրա:

«Հայաստանը պետք է ներկայացնեն մեկ տղա և մեկ աղջիկ: Այս շրջանում փորձում ենք գտնել նաև համապատասխան մոդելների, ովքեր էլ կներկայացնեն մեր երկիրըՄասկացիները պետք է լինեն 18-28 տարեկան,  աղջիկների հասակը 1.70 սմ-ից սկսած, տղաներինը` 1.80 սմ-ից: Կան համապատասխան թեկնածուներ, սակայն  բոլորն էլ ունեն ֆինանսական խնդիրներ: Ի վերջո, եթե ունենանք հովանավորներ, կկարողանանք ընտրել լավագույն մասնակիցներին: Եթե փորձենք ամփոփել թվերը, ապա կարծում եմ, որ մեզ մոտ 3000 եվրո անհրաժեշտ է»:

Դավիթի պնդմամբ` մրցույթն իսկապես հեղինակավոր է և շատ դռներ կարող է բացել մասնակիցների առջև.

«Հաղթելու դեպքում մեծ հաջողություն կլինի մոդելի աշխատանքային գործունեության համար: Տարբեր տեսակի նվերներ կլինեն,   չի բացառվում, որ լավագույները նաև արտերկրում  աշխատելու առաջարկներ կստանան: Ամեն ինչ  իսկապես շատ լավ է կազմակերպված լինելու, նախորդ տարի ես ինքս մասնակցում էի կազմակերպչական հարցերին, սակայն Հայաստանը դեռ չէր մասնակցում»,-նշեց Դավիթ Ղարիբյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին