▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շշով կտամ, պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք…». Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը վիճեցին

 

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կառավարության ծրագրի վերաբերյա խմբակցության անունից ելույթ ունենալու ժամանակ հորդորեց ԱԺ նորաթուխ պատգամավորներին հեգnանքով չխոսել կառավարության, նրա ղեկավարի մասին: Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց լուսահոգի Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթը «դալանների տակ ծեծելու մասին», սակայն դալան բառի փոխարեն «բադեզդ» ասաց:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղից արձագանքեց, սակայն ձայնը լսելի չէր: «Դու նորաթուխ չես է, դու բավականին փորձառու ես»: «Եկեք գնանք պադեզդներում խոսանք, ընենց կխոսեմ պադեզդներում՝ աչքներդ կչռվի, տենց բաներ մեր մասին չասեք»,- տեղից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարամ Բաղդասարյանը պարզաբանեց, որ իր խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չէր. «Նիկոլ, քու մասին չի, խի ես վրեդ վերունում»: Նիկոլ Փաշինյանը կրկնեց. «Ասեցի մեր մասին տենց չխոսեք»:

«Դե լավ, քո մասին էր»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:  Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Շշով կտամ վաբշե…: Բա պադեզդի մակարդակ ես ուզում, եկեք գնանք խոսենք»: Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Լավ, կարգի հրավիրեք այս երիտասարդին»: «Ելք» խմբակցության ղեկավարը նույն տոնով հակադարձեց. «Երիտասարդը դու ես»:

Տեսանյութը` News.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին