Այսօր՝ հուլիսի 29-ին, տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկի, պսակադրությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարի ապագա հարսիկը մասնագիտության հարցում չի հետեւել մորը, ավարտել է Հայ-ռուսական (Սլավորնական) համալսարանի մարկետինգի ֆակուլտետը:
Հայկ Ամիրյանը, ով ժամանակին հեռուստատեսային մանկապատանեկան հաղորդումներ էր վարում, ուսանել է ԱՄՆ-ում եւ տեւական ժամանակ է՝ բնակվում է Գլենդելում: Այժմ ապագա հարսի ու փեսայի ընտանիքի անդամները համատեղ ուժերով զբաղվում են հարսանեկան արարողության պատրաստությամբ:
Սարխոշյանի եւ Ամիրյանի ընտանիքները վաղուց են բարեկամություն անում, Հայկն ու Լիլին էլ դեռ պատանեկությունից են ճանաչում միմյանց: