▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշակերտները կփոխե՞ն «ՎիվաՍել-ՄՏՍ-ի» աշխատանքը

«Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի նախաձեռնությամբ  և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ՝ արդեն չորրորդ անգամ կայացել է «Բիզնես առաջադրանք» ամենամյա մրցույթը:  Համատեղ նախաձեռնության նպատակը   բիզնեսի և կրթության միջև երկխոսություն ստեղծելն ու  դրանով իսկ  ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում  ձեռնարկատիրական հմտությունների և նորարարական մտածելակերպի զարգացմանը խթանելն է:

Հերթական մրցույթին մասնակցել են  «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի ամառային 25-րդ ճամբարի մասնակիցիները. ավելի քան 150 աշակերտ՝  հանրապետության տարբեր մարզերից:    Ծրագիրը ճամբարականներին հնարավորություն  է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, բիզնես տեսանկյունից առաջարկել նորարարական լուծումներ և մոտեցումներ:

Մինչև մրցույթի մեկնարկը,ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները  ճամբարականներին նախապես ներկայացրել էին կոնկրետ բիզնես – առաջադրանքը.  ուսումնասիրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքը, «Վիվա» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանները և ներկայացնել բաժանորդների համար առավել գրավիչ պայմաններ ու լուծումներ ենթադրող առաջարկություններ:

Ավագ դպրոցի աշակերտները սահմանված կոնկրետ ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ և դրանք ներկայացներին գնահատող հանձնաժողովին, որի կազմում էին Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և  ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Միջոցառումը կազմակերպվել է   «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում: 

Այս մասին տեղեկացնում է  «Հայաստանի պատանեկան նվաճումներ»  կազմակերպությունը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին