▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրրանցիների անակնկալն Արմինե Հովհաննիսյանին

«Օրրան»-ի սաներն ու աշխատակիցներն անակնկալ են մատուցել հանրապետությունում կարևոր գործունեություն ծավալող այդ հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիր   Արմինե Հովհաննիսյանին՝ ծննդյան տարեդարձի առիթով: 

«Օրրան»-ում գործող տարբեր խմբակներից մեկի՝ պատանի լրագրողների ակումբի նախաձեռնությամբ նկարահանվել ու մոնտաժվել է տեսաուղերձ՝ նաև գրվել անկեղծ շնորհավորանք, որում ասվում է.  «Սիրելի տիկին Արմինե, Օրրան ընտանիքը  Ձեզ է հղում՝ ամենաջերմ, ամենաթանկ և ամենանվիրական մաղթանքները: Դուք մեզ համար բացառիկ եք, որովհետև Ձեր կյանքի նպատակն եք դարձրել՝ ապրել բարիք գործելով: Ձեզ մաղթում ենք ամենայն առողջություն և բոլոր ծրագրերի իրագործում: Մենք ձեզ շատ սիրում ենք»:

«Օրրան» անապահով ընտանիքների երեխաների ցերեկային խնամքի և կարիքավոր տարեցների աջակցման կենտրոնը հիմնադրվել է 2000 թվականին։ Այն արդեն 17 տարի շարունակ շատ ծանր կացության մեջ հայտնվածների համար դարձել է հոգատար օրրան։

Այս ինքնատիպ հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի սեպտեմբերին բարեգործական ճաշկերույթ է կազմակերպում Հայաստանում և Միացյալ նահանգներում։

Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների հիմնադրած բարեգործական կազմակերպությունը տարեց տարի ընդլայնում է իր շրջանակները՝ ներգրավվելով ավելի շատ մարդկանց։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին