Դասական ոճի ըմբիշ, Ռիո 2016–ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը «Մոսկովսկի կոմսոմոլեցին»-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է մարզիկի առաջիկա ծրագրերի մասին։
«Հիմա մեր չեմպիոնը Հայաստանում է։ Նա նախատեսում է գտնել համապատասխան տարածք` Ստեփանակերտում հունահռոմեական ոճի ըմբշամարտի անվճար դպրոցի համար, որը նա նախատեսում է բացել 2018 թ.–ին, իսկ օգոստոսի 30–ին տեղի կունենա Միհրանի հարսանիքը»:
Հիշեցնենք, որ Միհրանի ընտրյալը երգչուհի Մակտինա Բեբիյան է, ում ըմբիշը ամուսնության առաջարկություն էր արել իր ծննդյան օրը: