▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզ-2017. Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն

80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանը Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում հաղթեց բելառուս Ռադիկ Կուլիևին  և 5:0 հաշվով դարձավ աշխարհի չեմպիոն:

Հիշեցնենք, որ Մաքսիմը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ փայլուն կերպով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Յուսեֆ Ղադերիանին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշն առավելության էր հասել շվեդ Ալեքս Կեսիդիսի, ապա քառորդ եզրափակչում՝ Պասկալ Էիսելի նկատմամբ: Կիսաեզրափակչում Մանուկյանը մաքուր հաղթանակ տարավ վրացի Զուրաբի Դատունաշվիլիի հետ գոտեմարտում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին