▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ, թե ինչպես ոստիկանները դիպուկահարի միջոցով վիրավորեցին աղջկան պատանդ պահող տղամարդուն. վերջինս մահացել է

 

Քիչ առաջ ոստիկաններին հաջողվեց դիպուկահարի միջոցով վիրավորել Էրեբունի վարչական շրջանում գտնվող՝ «Weekend» բիլիարդանոցում աղջկան պատանդ պահող տղամարդուն, ով հիվանդանոց է տեղափոխել արդեն մահացած: Իսկ պատանդառված 23-ամյա աղջիկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նա այս պահին հետազոտվում է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:

Ավելացնենք, որ տղամարդը, ում անունը Գոռ է և ով ԱՄՆ-ից է, մոտ 30 տարեկան էր:

Ստորև ներկայացնում ենք Asekose.am-ի տեսանյութը՝ դեպքի վայրից:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանում գտնվող՝ «Weekend» բիլիարդանոցում: Ինչ-որ մի տղամարդ պատանդ էր վերցրել անծանոթ աղջկա և սպառնում էր սպանել նրան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին