▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրրանի բարեգործական ընթրիքը՝ կարիքավորների համար

 

Սեպտեմբերի 16-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա Օրրանի ամենամյա 12-րդ բարեգործական ընթրիքը: Այս առիթով Օրրանի շուրջն են հավաքվում իր նոր և հին բարեկամները, որոնք ներկայացնում են հոգևոր, դիվանագիտական, գործարար և սոցիալական ոլորտները: Ընթրիքի գլխավոր նպատակն է հանրությանը տեղեկացնել կարիքավոր երեխաների և տարեցների մասին և դրամական միջոցներ հանգանակել՝ Օրրանի առաքելությունը շարունակելու համար:

Միջոցառման ընթացքում ելույթ կունենան և խոսքով հանդես կգան հանրաճանաչ մարդիկ: Երեկոյի վարողներն են լինելու հաղորդավարուհի ԷռնաԷլիզբարյանը, Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Գ. Էդգարը: Կենդանի աճուրդը կվարեն հեռուստահաղորդավարներ և դերասաններ Դիանա Մալենկոն, Արտակ Վարդանյանը և Արսեն Գրիգորյանը: Հյուրերի համար գեղեցիկ կատարումներով հանդես կգան հայտնի մեներգիչներ Մագդա Մկրտչյանը, Արթուր Իսպիրյանը և Սևակ Խանաղյանը:

Օրրանի տարեց և մանուկ շահառուները հանդես կգան երգով, որի ընթացքում հանրաչանաճ արվեստագետ և դիզայներ Արև Պետրոսյանը կոչով կդիմի հյուրերին՝ ներկայացնելով իր յուրահատուկ ստեղծագործությունը, նվիրված Օրրանին: Այնուհետև հյուրերը կլսեն երեխաների անկեղծ խոսքը այն մասին, թե ինչպես է Օրրանը փոխել իրենց ճակատագրերը:

Միջոցառումը կեզրափակվի աճուրդով, որի ընթացքում նվիրատուները ձեռք կբերեն խաղարկվող նմուշները՝ մեծահոգաբար դրամական նվիրատվություն կատարելով Օրրանին, որպեսզի վերջինս կարողանա շարունակել կարիքավոր ընտանիքներին օգնելու իրառաքելությունը: Եվ այս ամենը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տե Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնության ներքո:

«Ես խորապես զգացված եմ բոլոր անհատների և ընկերությունների աջակցությունից, որոնք բացել են իրենց սրտերը, որպեսզի Հայաստանում սոված երեխա չմնա»,-ասում է Արմինե Հովհաննիսյանը,  որը 2000թ.-ին իր ամուսնու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հիմնադրել են Օրրանը:

Բազմաթիվ առատաձեռն անձանց շարքերում են լինելո ւհետևյալ կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչները՝ ՎիվաՍել-ՄՏՍ, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան, Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա, «ԷնիՌոուզ» հարսանյաց և ծաղկի սրահ, Կիլիկիա Գարեջուր, Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ,  Ինգո Արմենիա, Գոլդն Գրեյպ ԱրմԱս, Գրանթ Թորնթոն, Չիվաս, Պեռնո Ռիկար Արմենիա, Վայք Գրուպ, Ասեկոսե, UWC Դիլիջանի միջազգային դպրոց, Երևանի Ավետարանական Եկեղեցի, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ, ԻմիջԿոդ գեղեցկությանսրահ, Արգինե Դավթյան էսթետիկ բժշկության և գեղեցության կենտրոն և Տիգրան Մեծ հրատարակչություն: 

Օրրանը կիրականացնի նմանատիպ ընթրիք ԱՄՆ-ում՝ հոկտեմբերի 1-ին, որտեղ բարեգործական աճուրդին կխաղարկվենՍերժ Թանկյանի կիթառը, որով նա ելույթ է ունեցել իր վերջին շրջագայություններում, Ջոն Դոլմայանի նկարազարդ երաժշտական ափսեն, Շավո Օդադջյանի արծաթե վզնոցը: Աճուրդի արդյունք ում հանգանակված ողջ գումարը նույնպես կնվիրաբերվի Օրրանի բյուջեին:

Մինչ օրս Օրրանը օգնել է հազարավոր երեխաների՝ նրանց մատուցելով ամենօրյա սննդի, կրթական,  սոցիալական,  հոգեբանական, բժշկական ծառայություններ: Օրրանի աշխատանքների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ այցելելով www.orran.am կայք: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին