▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի մասին խոսք լինել չի կարող. Լիլիթ Բաբասյանը՝ իր և ամուսնու խնդիրների մասին և ոչ միայն

Թե ինչպե՞ս և ինչու՞ ոմանք Սերժ Սարգսյանից առաջ ընկան ու սկսեցին գովերգել ապագա նախագահին

Շտանգան, որը վերցնում եք, պետք է մաքսիմալ ծանր լինի. Կարեն Կարապետյան

Ֆինանսների փոխնախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ են որոշել վաճառել պետական գանձերը

3.110 գրամ քաշով և 54 սմ հասակով աղջիկ. Գարիկ Պապոյանի երկրորդ բալիկի ծնվելու մանրամասները` հենց ծննդատնից



2017-09-13 13:45:22

Սեպտեմբերի 11–ին լույս աշխարհ եկավ հումորիստ և երաժիշտ՝ Գարիկ Պապոյանի և նրա կնոջ`Մարիաննայի երկրորդ դուստրը: «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանի հավաստմամբ հղիությունն ունեցել է բնականոն ընթացք՝ առանց որևէ շեղումների, սահմանված կարգով իրականացվել են բոլոր համապատասխան լաբորատոր և ախտորոշիչ հետազոտությունները: Ծնվել է 3,110 գրամ քաշով և 54 սմ հասակով աղջիկ, որն ըստ իրականացված հետազոտությունների առողջ է և որևէ առողջական խնդիր չունի: Այսօր նրանք «Սլավմեդ» բժշկական կենտրոնից դուրս կգրվեն` ստանալով երեխայի հետագա խնամքին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն: «Յուրաքանչյուր երեխայի ծնունդ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում մեծ ուրախություն է, իսկ ծնունդի սպասումներն ու ապրումները երեխայի լույս աշխարհ գալուց հետո վերածվում են աննկարագրելի զգացողությունների, իհարկե շնորհիվ նորածնային բաժանմունքի հոգատար ու պրոֆեսիոնալ բժիշկների, որոնք օր ու գիշեր կատարելով իրենց առաքելությունը փորձում են մշտապես լինել ապագա մայրերի կողքին՝ կիսելով նրանց հետ թե ուրախ պահերը, թե ապրումներն ու հուզական դրսևորումները: «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը շնորհավորում է երջանիկ ծնողներին և մաղթում առողջ ու անհոգ մանկություն և նրանց, և բոլոր փոքրիկներին։ Մենք կսպասենք նրանց նաև երրորդ երեխայի ծնունդի ժամանակ»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Բաղդասարյանը:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.