▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Yerevan Music Night. նոր տոն քաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների համար՝ Կամի ակումբի 10-ամյակի առիթով



Կամի երաժշտական ակումբն իր 10-ամյակի կապակցությամբ «Երևանի Գինու Օրեր»-ի կազմակերպիչների հետ համատեղ պարգևում է քաղաքին նոր տոն՝  Yerevan Music Night (Երևանի Երաժշտական Երեկո միջոցառումը):  

Տվյալ միջոցառումը տեղի է ունենալու սեպտեմբերի 16-ին, 18:00-ից մինչև 23:00-ը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:  (Երևանի Երաժշտական Երեկո միջոցառման համար Աբովյան փողոցը փակ կլինի Թումանյանից-Պուշկին հատվածում):

Միջոցառմանը ներկա են լինելու հայաստանյան լավագույն ջազ, բլյուզ կատաարողները՝ ինչպիսիք են Լևոն Մալխասյանն իր ջազ բենդով, Գոռ Սուջյանը, «Կամի  ընկերներ» նախագիծը,  և որ ամենակարևորն է՝ միջոցառման պատվավոր  հյուրն է լինելու համաշխարհային աստղ, ում անունը գաղտնի է մնալու մինչև 22:30: Ավելի ուշ՝ 23:15 – 23:30 ժամանակահատվածում,  լրագրողներին տրվելու է նրա հետ շփվելու հնարավորություն: Տվյալ հանդիպումը տեղի կունենա  «Կամի» երաժշտական ակումբում:

Կազմակերպիչների խոսքով՝ այս միջոցառումն անցկացվում է նաև հնարավորինս շատ զբոսաշրջիկներ գրավելու համար, որպեսզի վերջիններս Հայաստանից հեռանան շատ տպավորված, ինչի շնորհիվ հետաքրքրություն կառաջացնեն մյուսների շրջանում: Սակայն ընդհանուր առմամբ՝ միջոցառման գլխավոր նպատակը քաղաքին տոն նվիրելն է:

Յուրաքանչյուր այցելու միջոցառման ընթացքում հնարավորություն կունենա վայելելու հեղինակային կոկտեյլներ, համտեսել «Մոսկաֆեի», «Կամի» ակումբի լավագույն ուտեստները, պարել, զմայլվել բարմենների շոուով» և, իհարկե, ըմբոշխնել երևանյան հիասքանչ երեկոն տոնական և գեղարվեստական լուսավորման ներքո:  Այցելուների մուտքն ազատ է:

Միջոցառման նպատակն է նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը և համաշխարհային շուկայում ճանաչելիության բարձրացմանը, Հայաստանի և Երևանի իմիջի ամրապնդմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին