▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրրան»-ը կշարունակի օգնել հարյուրավոր երեխաների ու տարեցների

Սեպտեմբերի 16-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում կայացավ Օրրանի ամենամյա 12-րդ բարեգործական ընթրիքը: Ընթրիքի գլխավոր նպատակն էր դրամական միջոցներ հանգանակել Օրրանի համար, որպեսզի վերջինս կարողանա հոգալ շուրջ 450 մանուկ և տարեց շահառուների ամենօրյա հոգեսրը: Այս առիթով Օրրանի շուրջն էին հավաքվել իր նոր և հին բարեկամները, որոնք ներկայացնում են հոգևոր, դիվանագիտական, գործարար և սոցիալական ոլորտները, ինչպիսիք են՝ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիան, «Էնի Ռոուզ» հարսանյաց և ծաղկի սրահը, Կիլիկիա Գարեջուրը, Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Ինգո Արմենիան, Գոլդն Գրեյպ ԱրմԱսը, Գրանթ Թորնթոնը, Չիվասը, Պեռնո Ռիկար Արմենիան, Վայք Գրուպը, Ասեկոսեն, UWC Դիլիջանի միջազգային դպրոցը, Երևանի Ավետարանական Եկեղեցին, Պոլիմետալ Կապանը, Իմիջ Կոդ գեղեցկության սրահը, Վայք գրուպը, Արգինե Դավթյան էսթետիկ բժշկության և գեղեցության կենտրոնը և Տիգրան Մեծ հրատարակչությունը: 

Երեկոյի վարողնեին էին հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը, Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Գ. Էդգարը: Կենդանի աճուրդը վարեցին ճանաչված հեռուստահաղորդավարներ և դերասաններ Դիանա Մալենկոն, Արտակ Վարդանյանը և Արսեն Գրիգորյանը: Հյուրերի համար գեղեցիկ կատարումներով հանդես եկան մեներգիչներ Մագդա Մկրտչյանը, Արթուր Իսպիրյանը և Սևակ Խանաղյանը: Ինչպես յուրաքանչյուր տարի՝ ընթրիքի սեղանները լի էին տարբեր ազգերի խոհանոցի լավագույն խորտիկներով, Պեռնո Ռիկար Արմենիա ընկերության կողմից նվիրաբերված Չիվասներով և Կոկա Կոլայի՝ զովացուցիչ ըմպելիքներով: Հյուրերը նաև վայելեցին կարմիր և սպիտակ ընտիրք գինի, որը նվիրաբել էր Վայք գրուպը՝ ի դեմս տնօրեն Դավիթ Զաքարյանի: Միջոցառման զարդարանքը կրկին հանձն էր առել Էնի Ռոուզ հարսանյաց և ծաղկի սրահը, որի բարձրակարգ մասնագետները  սրահը դարձնում են արվեստի գործ:

 

Օրրանի տարեց և մանուկ շահառուները հանդես եկան գեղեցիկ կատարումով, որի ընթացքում հանրաճանաչ արվեստագետ և դիզայներ Արև Պետրոսյանը իր հուզիչ պատմությունը ներկայացրեց հյուրերին՝ ցուցադրելով իր յուրահատուկ գաղափարը՝ նվիրված  Օրրանին: Այնուհետև հյուրերը լսեցին երեխաների անկեղծ խոսքը այն մասին, թե ինչպես է Օրրանը փոխել իրենց ճակատագրերը:

Միջոցառումը եզրափակվեց ավանդական դարձած կենդանի աճուրդով, որի ընթացքում նվիրատուները ձեռք բերեցին թանկարժեք իրեր՝ մեծահոգաբար դրամական նվիրատվություն կատարելով Օրրանին, որպեսզի վերջինս կարողանա շարունակել կարիքավոր ընտանիքներին օգնելու իր առաքելությունը:

 

Մինչ օրս Օրրանը օգնել է հազարավոր երեխաների՝ նրանց մատուցելով ամենօրյա սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական, բժշկական ծառայություններ: Օրրանի աշխատանքների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ այցելելով www.orran.am կայք: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին