▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է թիվ 157 մանկապարտեզի տնօրեն Զարա Ադիյանն ազատվել պաշտոնից

 

Երևանի թիվ 157 մանկապարտեզի տնօրեն Զարա Ադիյանն  ազատվել է պաշտոնից:
Ըստ ասեկոսեների, ազատման պատճառը եղել է տնօրենի կողմից Երևանում չհաշվառված երեխայի ընդունելը  մանկապարտեզ. ի դեպ, ըստ լուրերի, այս դեպքը եզակի չի եղել, իսկ թե ինչ շահ կարող է ունենալ մանկապարտեզի տնօրենը  նմանատիկ գործարքներից՝ ենթադրել կարելի է:
Նշենք, որ մանկապարտեզներում տիրող մտահոգիչ երևույթների վերաբերյալ ահազանգեր բազմիցս են հնչել մամուլում:
Հուսանք, որ ահազանգերն ու դրանցից բխող  համապատխան որոշումները սթափեցնող կլինեն ոլորտի ու մանկապարտեզների բոլոր տնօրենների համար: 

Կարդացեք նաև՝ Աշխատանքից ազատված տնօրենը կատարել է կոպիտ խախտումներ. Քաղաքապետարան

Ստորև ներկայացնում ենք Երևանի քաղաքապետի որոշման տեքստը՝ Զարա Ադիային աշխատանքից ազատելու վերաբերյալԼ 

«Հիմք ընդունելով Երևանի ենթակայության «Երևանի հ. 157 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում «Թեժ գծի» հեռախոսահամարով 2017թվականի սեպտեմբերի 15-ին  ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված վերահսկողության արդյունքները և դրանց վերաբերյալ Զ. Ադիյանի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 19-ին տրված բացատրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 122-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով և 226-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ կետի 1-ին մասի 6-րդ կետով և Երևանի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի N 182-Ն որոշման 3-րդ կետով.
1.Երևանի ենթակայության «Երևանի հ. 157 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Զարա Ադիյանին 2017 թվականի սեպտեմբերի 23-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին