▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում ենք՝ տվյալ պաշտոնյային հեռացնել աշխատանքից. բաց նամակ՝ Կարեն Կարապետյանին

 

Image may contain: 1 person, suit

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Պարոն վարչապետ, հայտնում ենք Ձեզ, որ Տրանսպորտային Տեսչության պետի տեղակալ Արամ Կարապետյանն իր անօրեն գործունեությամբ շատ վարորդների ներկայացնում է օրենքը թերի(սխալ)

1.Վարորդը տուգանքի մասին ծանուցում ստանալուց հետո գալիս է Տրանսպորտի նախարարություն (209)սենյակ, որտեղ քաղաքացուն ընդունում է վեր նշված անձը: Տուգանքը կազմված է լինում մեքենայի փաստացի սեփականատիրոջ անունով և օրինական պահանջ ներկայացնում, որպեսզի արձանագրությունը կազմվի այդ պահին մեքենայի ղեկին գտնվող անձի անունով (իր անունով): Այդ օրինական պահանջին Արամ Կարապետյանը պատասխանում է հետևյալ կերպ` ընդունեք այն փաստը, որ խախտում կատարողը եղել եք դուք և գրեք պարտավորագիր, որ պարտավորվում եք վճարել տուգանքում նշված գումարը, և միայն այդ դեպքում մենք արձանագրությունը կփոխենք ձեր անունով: Եթե քաղաքացին նման պարտավորագիր է գրում, անպայման չէ լինել իրավաբան կամ ունենալ իրավաբանական կրթություն, որպեսզի հասկանալ այդ պատասխանի մեջ եղած ծուղակը: Ծուղակը հետևյալն է. քաղաքացին նման պարտավորագիր է գրում և թե իր խախտումը ընդունում և թե պարտավորվում է մուծել գումարը որոշակի ժամկետներում, ապա տվյալ քաղաքացին չի կարող դիմել դատարան, որպեսզի ապացուցի իր անմեղությունը, քանի որ արդեն համաձայնվել է արձանագրության հետ: Այս խնդրով շատերին եմ հանդիպել Տրանսպորտի նախարարության առաջին հարկի սրահում:

2.Պարոն Արամ Կարապետյանը, հանդիսանալով պետական կառույցի պաշտոնատար անձ, պարտավոր է քաղաքացիներ(վարորդներ)-ին մատուցել քաղաքակիրթ ծառայություն, քանզի զբաղեցնելով տվյալ պաշտոնը պարտավորվում է ծառայել ՀՀ քաղաքացիներին, իսկ վերը նշված անձը, դրան հակառակ, քաղաքացիների զանգերին` ներքին հեռախոսակապով (213 համարով) անջատում է հեռախոսը և չի ցանկանում թե բացատրություն տալ իր կազմած արձանագրությանը, թե արձանագրության հետ կապված պարզաբանումներին և ի վերջո նույնիսկ չի ցանկանում նշել իր զբաղեցրած պաշտոնը և անուն ազգանունը:

3.ՀՀ օրենքում նշված տաքսիների կահավորման հետ կապված օրենքը թերի է և ըստ այդ օրենքի ցանկացած քաղաքացու, որն ունի սեփական ավտոմեքենա, կարելի է նշված ձևով կահավորել (տաքսու նշան) և լուսանկարահանելով նրան ենթարկել 50000 դրամ վարչական տույժի:

Պարոն Կարեն Կարապետյան, խնդրում ենք վերը նշված պաշտոնյային հեռացնել աշխատանքից տվյալ հանգամանքներից ելնելով, քանի որ օրենքի սխալ մատուցումը պաշտոնակատար անձի կողմից արդեն իսկ հանցագործություն է:

Բոլորս էլ հասկանում ենք` այսօր տաքսի են վարում ՀՀ-ան միջինից ցածր խավի մարդիկ և նրանցից շատ շատերը ունեն ԴԱՀԿ կառույցում պարտավորություններ կամ ճանաչվամ են որպես սնանկ և հնարավորություն ուղղակի չունեն տվյալ գումարը վճարելու, իսկ երբ տուգանքը արձանագրվում է մեքենայի փաստացի տիրոջ անունով, արդեն վարորդի սոցիալական վիճակը մղվում է երրորդ պլան և շատ ժամանակ հանդիսանում է կոնֆլիկտի առիթ` վարորդի և սեփականատիրոջ միջև: Այսինքն՝ վարորդն իր ընտանիքի համար վաստակած այդ չնչին գումարը վերջ ի վերջո վճարում է այդ տուգանքը:

Խնդրում ենք այս հարցին լուծում տալ ՃՈ-ի օրինակով, երբ խախտում կատարած անձը ներկայանում է ճանապարհային ոստիկանության վարչություն և ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը՝ իր վրա վերցնում կատարած խախտումը` հետագայում մուծելու, չմուծելու կամ դատական կարգով բողոքարկելու նպատակով, առանց ինչ-որ պարտավորությունների:

 

Պետրոսյան Արթուր

 

Այս խնդրի շուրջ Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին