▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ հաղորդման ժամանակ. Կանեփով դոլմա պատրաստող թիմը ծաղրում է պարսկահայ մրցակիցներին

 

Օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեց «Մամայի եփածն ուրիշ է» նախագծի երկրորդ հաղորդումը: Մասնակից թիմերում մայրիկներն էին իրենց աղջիկների հետ, ընդ որում՝ թիմերից մեկում պարսկահայեր էին:

Հաղորդման հենց սկզբից թիմերից մեկն աչքի ընկավ չափից դուրս անկաշկանդ ու վերջում անգամ ընդգծված ծաղրող վերաբերմունքով դեպի պարսկահայերի ընտանիքը:

«Երևանաբնակ թիմը» պատրաստում էր կանեփի գարնիերով դոլմա.  հաղորդավար Եգոր Գլումովն ուտեստն  անվանեց «Բոբ Մարլիի ամենասիրելի ուտեստն»  ու ազդարարեց. «Բարի գալուստ Ջամայկա» :

Եվ իսկապես Ջամայկա. ուտեստի պատրաստման ողջ ընթացքում ընտանիքի մայրիկը մեծ խանդավառությամբ պատմում էր այն մասին, որ իրենց ընտանիքի անդամները շատ են սիրում բոված կանեփ ու դրանից հրաժարվում է միայն տան կատուն՝ նախընտրելով կանեփի թերթիկները:

Գլումովն էլ թելում էր տիկնոջ թելն ու զգուշացնում, որ  մոտ օրերս գուցե հյուրեր ունենան. «Տիկին Նվարդի դեմքն արժե սևի մեջ առնել. սրանից հետո հաստատ նրան ոստիկաններն են այցելելու»:

Բացի ընտրած համարձակ կերակուրից, տիկինն ու աղջիկը բավական համարձակ ու անզուսպ էին մրցակից թիմի մասին արտահայտվելիս: Սպասասրահում դիտելով մրցակցի ուտեստի պատրաստման գործընթացը՝  մայր ու աղջիկ սկսեցին անգամ ակնհայտ ծաղրել ու կրկնօրինակել պարսկահայ ընտանիքի խոսելաձևը՝ «Մամէ ինձ մե ճութ խաղող տուր»:

Թեպետ իրենց պատրաստած ուտեստը, ինչպես շեֆ խոհարարը որակեց «տհաճ դառնություն ունեցող չստացված կերակուր» էր, բայց թիմը բավական վստահ էր իր պատրաստածի վրա ու դեռ մի բան էլ գլուխ էր գովում ու պիտակավորում հակառակորդի պատրաստածը.

«Մեր ուտեստի բաղադրիչները թանկ էին, մերն արժեքավոր էր, էս աղքատի հյուրասիրությունը բերել դրել են դեմներս ...»:

Համբերություն ու նյարդեր ունեցող ընթերցողների համար տեղադրում ենք նաև հաղորդման տեսանյութը.

 

 

 

Աղբյուրը՝ arenanews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին