▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք հանգիստ գլուխը բարձին կդնեն նրանք,ովքեր կարող էին ու չօգնեցին այս ընտանիքին....

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում Սոցիական աջակցության տարածքային գործակալությունում կառավարության առաջարկած նոր հաշվարկման մեխանիզմը մի տեսակ սխալ է հասկացվել:

Սևան քաղաքի Խաչերի 15 -ում գրանցված Համեստ Հախումյանի մասին դեռևս մի քանի տարի առաջ մամուլն անդրադարձել էր , որպես ծայրահեղ անապահով ընտանիքի:

Շինությունը,որի վրա գրանցված է Համեստն իր երեխաների հետ հիշեցնում է աղետի գոտի: տանիք չկա, չկան ապրելու տարրական պայմաններ:

Համեստ Հախումյանը երեխաների հետ արդեն 7 ամիս բնակվում է Սևան քաղաքի հանրակացարաններից մեկում, ստացվող նպաստի միջոցով վճարում տան վարձն ու նվազագույն պայմաններ ապահովելով ապրում:

Բայց ահա Սոցիական աջակցության  Սևանի տարածքային գործակալությունում  որոշել են,որ Համեստը լավ ապահով է ,ու կտրել են նպաստը:

Իհարկե հեշտ է խեղճ մարդու մոտ նաև համոզիչ արդարացում ապահովել, նշել են, որ բնակության վայրիդ փոփոխման համար ենք կտրել, գրանցում չունես:

Փորձեցինք ծանոթանալ օրենքին, պարզվում է,որ օրենք կա,բայց դե ինչպես բոլոր ոլորտներում այնպես էլ այստեղ մատների արանքով են նայում երևույթին. ինչ փույթ թե մի ամբողջ ընտանիք,որի ավագ որդին ծառայում է ՀՀ զինված ուժերում,իսկ փոքրերն էլ դպրոց ու մանկապարտեզ չեն գնում ,քանզի հագուստի ու սովի հաղթահարման խնդիր ունեն, մնալու են սոված:

Ծառայությանը կից գործում է «Աջակցության խորհուրդ», որտեղ Սոցիական աջակցության Սևանի տարածքային գործակալության պետ Արտակ Վարդանյանը պետք է իրեն նեղություն տար ու ներկայացներ Համեստ Հախումյանի ընտանիքի վիճակը, որ այն բնակարանը որտեղ գրանցված է Համեստ Հախումյանը չի համապատասխանում նվազագույն պայմաններին, որ բնակարանի փոփոխությամբ անգամ Համեստ Հախումյանի վիճակը չի բարելավվել, որ բնակության փոփոխությամբ մարդը միայն վարձով տանիք է ապահովել և տան տիրոջ համաձայնությունը չկա, փաստացի գրանցում ապահովելու համար, խորհուրդն էլ, որը ի դեպ ղեկավարում է Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հայրը` Խաժակ Մուրադյանը, քաջ գիտակցելով տվյալ անձի ապրելու պայմանները պետք է ուղղակի հաստատեր:

Բայց.... Իրավիճակին ոչ այնքան ծանոթ Սոցիական աջակցության Սևանի տարածքային գործակալության  պետ Արտակ Վարդանյանը հարցը վստահում է տեսուչներին (վերջիններիս «բարի համբավի» մասին անդրադարձել են բազմաթիվ լրատվականներ) հարցին ընթացք չեն տալիս ու սեպտեմբեր ամիսը,որը ընտանիքի համար դժվար ամիսներից մեկն է, ընտանիքը զրկվում է նպաստից:

Տան վարձը չվճարելու համար Համեստ Հախումյանը երեխաների հետ հայտնվել է փողոցում, այժմ ժամանակավոր բնակվում է ընկերուհու տանը, հույս ունենալով ,որ նպաստը կվերականգնվի ու նորից բնակարան կվարձի:

Ո՞ւմ վրա է ծանրանալու այս ընտանիքի նպաստից զրկելու բեռը...

Արդյո՞ք հանգիստ գլուխը բարձին կդնեն նրանք,ովքեր կարող էին ու չօգնեցին այս ընտանիքին....

 

Արմինե Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին