▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյանի հենակետի պահնորդներին, այրել հենակետը

 

 

Երեկ երեկոյան մի խումբ մարդիկ այրել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցը։ Դեպքը տեղի է ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ տեղամաս կատարած այցից հետո։ Երեկոյան 8 անց 40-ի սահմաններում մոտ 30 հոգի «Վիլիսներով» եկել, շրջապատել է Շամախյանի հենակետը, պահնորդներից երկուսին դուրս հանել հենակետից, ամենավայրագ ձևերով քաշքշել են, մեկին ծեծել ու վառել են հենակետը։ Հենակետն ամբողջությամբ այրվել ու ոչնչացել է։ Մինչև ուշ գիշեր քննչական գործողություններ են կատարվել, տեղացիներից բերման ենթարկվածներ էլ կան։ Տեղացիներն ասում են, որ արդեն 30 տարի է՝ իրենք անտառից փայտ են դուրս հանում և հիմա չեն համակերպվում նրա հետ, որ այլևս չեն կարողանալու փայտագողությամբ զբաղվել։

Կադրերը՝ Մարինե Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին