▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ընդունակությունը մոլորակում ունի մարդկանց ընդամենը 1%-ը. հայ աղջիկը հիացրել է «Я могу» շոուի հանդիսատեսին

 

Հայուհի Յուլյա Մանուչարյանը հիացրել է ռուսական «Я могу»  շոուի հանդիսատեսին:  Աղջիկը գրում է 2 ձեռքերով միաժամանակ: Յուլյան պատմել է, որ դեռ մանկուց ձախլիկ է եղել, սակայն դպրոց գնալիս ծնողները նրան սովորեցրել են գրել նաև աջ ձեռքով:

«Իմ յուրահատուկ ընդունակությունը, որը մոլորակում ունի մարդկանց ընդամենը 1%-ը, ինձ շատ է օգնում կյանքում: Դրա շնորհիվ ես լավ հիշողություն ունեմ, շատ արագ եմ լեզուներ սովորում , լավ եմ մտապահում հեռախոսահամարները»,- ասել է Յուլյան:

Յուլյան բարդագույն առաջադրանքներ է արել և ընդգրկվել է հաղորդման ռեկորդների գրքում: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին