▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ երեխաները հայ են լինելու և մեծանալու են Հայաստանում. Լևոն Արոնյանի կինը՝ նորաստեղծ ընտանիքի մասին

Life.panorama.am-ը հարցարույց ունի Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննա Կաոլիի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Արիաննա, խելացի և աշխարհահռչակ տղամարդու կողքին կյանքն ինչպիսի՞ն է: Պահանջկո՞տ ամուսին է Լևոնը: 

-Նա շատ հանգիստ է, ես բախտավոր եմ։ Ընդհանուր առմամբ,  նա թույլ է տալիս ինձ փոքրիկ «անկարևոր» բաներ որոշել և կյանքի կարևոր հարցերն ինքն է որոշում։  Մենք միմյանց անսահման վստահում ենք, հումորի մեծ զգացում ունենք և չենք վիրավորվում՝ մենք անկարևոր բաները արագ կերպով մոռանում ենք։  Մենք գրեթե չենք վիճում (մեր վեճերը նույնպես բացառիկ են՝ միայն երաժշտության համար)։  Փոխադարձ վստահության  և փոխադարձ աջակցության շնորհիվ մեր հարաբերությունները ազատ են և թեթև, նա կարող է 100 տոկոսով իր ուշադրությունը  կենտրոնացնել շախմատի վրա, և ես իրեն աջակցում  եմ։ Եվ հակառակը՝ ես կարող եմ իմ ողջ ուշադրությունը կենտրոնացնել կարիերայի վրա, և նա է ինձ աջակցում։
Շատ դժվար է  սպորտսմենի կողքին լինել, դա ճիշտ է։ Որպես կանոն, նրանք իրենց ուշադրությունը հարյուր տոկոսով կենտրոնացնում են սպորտի վրա, իսկ դու պետք է հնարավոր ամեն ինչ անես, որպեսզի նրանց թույլ տաս կենտրոնացնեն իրենց էներգիան և ամենալավ միջավայրն ապահովես նրանց հոգեկանի համար: Դա այնքան էլ հեշտ չէ,  նման հաջողության հասնելու համար դուք պետք է միմյանց  ձգտումներին, երազանքներին և տաղանդին հավատաք՝ դրանց հավատաք հատկապես դժվար ժամանակներում, երբ ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթանում. հավատալ դրանց, անգամ երբ ոչ ոք չի հավատում և միշտ ազնիվ լինել միմյանց հանդեպ:

- Որտե՞ղ եք պատկերացնում ձեր երեխաների ապագան՝ Հայաստանո՞ւմ, թե՞ մեկ այլ երկրում:

-Իմ երեխաները հայ են լինելու և մեծանալու են Հայաստանում, խոսելու են  հայերեն, անկասկած։  Այնուամենայնիվ, ես ցանկանում  եմ իմ երեխաներին նույն հեռանկարները և փորձը փոխանցել, որը ես ու Լևոնը ունեցել ենք։ Մանուկ ժամանակ Լևոնը շատ է ճամփորդել  և աշխարհը տեսել է որպես շախմատիստ,  ես նույնպես մանկության տարիներին շատ եմ ճամփորդել՝ գրեթե  70 պետություն։ Ես ապրել, սովորել և աշխատել եմ Եվրոպայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում  և Ասիայում։ Ես նույնպես ցանկանում, եմ, որ իմ  երեխաները լայն մտահորիզոն ունենան, շատ լեզուներ իմանան և խելացի մեծանան։  Սա գնալով ավելի կարևոր է դառնում, քանի որ աշխարհը գնալով փոքրանում  է և ավելի միանում  և գլոբալիզացվում։

- Տան գործերով զբաղվել սիրո՞ւմ եք, թե՞ Ձեզ ամբողջովին նվիրել եք աշխատանքին: Հայկական ի՞նչ ուտեստ կարող եք պատրաստել։

-Ես ինձ նվիրել եմ իմ աշխատանքին, սակայն  ես սիրում եմ պատրաստել։ Ասում են՝ հայկական ուտեստներից ամենալավը ամառային տոլման եմ պատրաստում։  Շաբաթը մեկ անգամ, սովորաբար հանգստյան օրերին,  ջազ կամ բլյուզ լսելով շանս հետ միասին, սիրում եմ տանը ճաշ պատրաստել։           

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին