▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ փողոցում քայլում եմ, լինում են դեպքեր, երբ տղաները խփում են հետույքիս. Լիլի Մորտոյի էրոտիկ ֆոտոշարքը

 

 

BlogNews.am-ը գրում է. Այսօր Ինստագրամը դարձել է շատերի կյանքի անբաժանելի մասը, դրան զուգահեռ՝ ի հայտ են եկել, այսպես ասած, ինստահայուհիներ։ Նրանցից ոմանք այնքան աչքի ընկնող են, որ հաճախ հայտնվում են մամուլի էջերում, օրինակ՝ Լիլիթ Մարտրիրոսյանը՝ Ինստագրամում հայտնի Լիլի Մորտոն: Նրա հասցեին քննադատություններն ավելի շատ են, քան դրական խոսքերը: Լիլին կայքի համար լուսանկարվել է էրոտիկ ֆոտոշարքում և անկեղծ զրույց ունեցել։

Երևանում ինչ առաջարկ ստանում եմ, մերժում եմ: Ես ինձ չեմ գերագնահատում, բայց ինձ դուր չի գալիս այն, ինչ անում են Հայաստանում: Ստացածս առաջարկներն ինձ համար շատ ցածրակարգ են ինչպես ֆինանսական առումով, այնպես էլ՝ բովանդակության: Մոդելային առաջարկներ շատ եմ ստանում ԱՄՆ-ից, Ռուսաստանից։ Հիմա շատ լավ առաջարկ ունեմ, որը դեռ բանակցությունների փուլում է: Իհարկե, հասկանում եմ, որ առաջարկները գալիս են նրանից, թե ինչպես եմ ես ինձ ներկայացնում Ինստագրամում և ինչ լուսանկարներ եմ հրապարակում: 

Երբ փողոցում քայլում եմ, լինում են դեպքեր, երբ տղաները խփում են հետույքիս: Եղել են տղամարդիկ, որ ինձ շանտաժի են ենթարկել: Երբ փողոցում քայլում եմ, կարող է անցնեն, հետույքիս խփեն։ Ես առաջ չէի մտածում, որ կարելի է պաշտպանիչ ինչ-որ բան պահել պայուսակի մեջ, բայց մեկ-մեկ շատ զայրացած տուն եմ գնում: Ես, առհասարակ, վեճեր չեմ սիրում, դրա համար ձգտում եմ ուշադրություն չդարձնել: Եղել է դեպք, երբ մի խումբ տղաներ (20-30 հոգի), հետևիցս քայլելով, հետույքիս մի քանի անգամ խփել են, ես ուշադրություն չեմ դարձրել, քանի որ վախենում էի: Հետո մեկը շատ ուժեղ հարվածեց, և համբերությունս սպառվեց, տարածքում ոստիկաններ կային, իրենց ասացի, պարզապես այդ հարվածողը փախել էր: Հիմա այնքան են լկտիացել, որ գալիս են, ականջակալներս հանում են, կանգնում եմ դիմացս, ձեռքերս քաշում են: Ես չգիտեմ՝ ինչպես տղաներին բացատրեմ, որ ծանոթանալու ավելի քաղաքակիրթ տարբերակներ կան:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին