▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լռությունը շատ արժեքավոր է հատկապես կնոջ դեպքում. Մարիա Բարաղամյան

Մարաշլյան ֆոտո ատելիեն  «Մտածող դիմանկար»  շարքում ներկայացրել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի 12 մտքերը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կնոջ վերաբերյալ եղած կարծրատիպերը աստիճանաբար կոտրվում են։ Հատկապես՝ աշխատանքային տեսանկյունից. հիմա  կյանքի խիստ կանոնները հավասար են բոլորի համար՝ անկախ սեռից։ Եթե քեզ վրա պատասխանատվություն ես վերցրել, պետք է պատրաստ լինես հավասարապես կրելու բեռը, որը տղամարդն է տանում։


 

 

Չեմ սիրում «Չ»-ով սկսվող բացասական բառերը՝ «չգիտեմ», «չեմ կարող», «չեմ հասցնում»...
​Դրանք իմ կողքին լինել չեն կարող։

Ցանկացած փուլ, որով անցնում ես, քեզ տանում է այնտեղ, որտեղ պետք է լինեիր։ Հավատում եմ ճակատագրին։ Անցյալին ափսոսանքով չեմ նայում, իսկ ապագայում հայտնվելու ցանկություն չունեմ։ Գնահատում եմ այն ամենը, ինչ ունեմ այս պահին։

 

 

Լռությունը շատ արժեքավոր  է հատկապես կնոջ դեպքում։ Կինը՝ լինելով խոհեմ ու խելացի էակ, պետք է կարողանա ճիշտ պահի լռել։ Կնոջ հայացքը պետք է խոսուն լինի՝ չթողնելով, որ հերթը բառերին հասնի։ 

 

Ինքնաքննադատությունը կատարելագործվելու լավագույն ճանապարհն է։ Խնդիրը պետք է նախ մեր մեջ փնտրենք, հետո նոր կանգնենք դիմացինի առջև։ Կարևոր է մտածել, վերլուծել ու գտնել «ինչու»-ների պատասխանները. ոչինչ առանց պատճառ չի լինում։ 

 

 

Հիշաչար չեմ։ Ինչպես կատակում են՝ չար չեմ, բայց լավ հիշողություն ունեմ։ 
​Ամեն ինչ պահպանվում է հիշողությանս դարակներում, բայց ոչ թե ի վնաս մարդկանց, այլ հօգուտ ինձ։ Եթե ինֆորմացված ես, ուրեմն զինված ես. միայն այդ  դեպքում կարող ես ճիշտ որոշում կայացնել և կողմնորոշվել ցանկացած իրավիճակում։

 

 

Ընտանիքն ինձ համար բարձրագույն արժեք է: Համաձայն չեմ, որ պետք է կարիերան ձևավորել ընտանեկան երջանկության հաշվին։ Որքան ծանրաբեռնված է կինը, այնքան շատ բան է հասցնում։ Կինը կարող է միևնույն ժամանակ մի քանի ուղղությամբ մտածել, աշխատել ու ամեն ինչ համատեղել, մնում է միայն ցանկանա։

 

Ամենամեծ չարիքը մարդկային վերաբերմունքի կորուստն է։ Ինչպես նաև ահաբեկչություն, սով… Ինչպե՞ս կարող են տնտեսական կամ այլ շահերի համար պատերազմել ու մարդ էակին վնասել։


 

Հաճախ օգտագործվող հետաքրքիր բառերիցս է «հյուլե չկա»-ն, որն  օգտագործում եմ, երբ հանդիպում եմ մարդկանց, ովքեր իրենց մեջ չունեն ներշնչանք։ Մարդ չպետք է անընդհատ մեխանիկական գործ անի ու մոռանա մարդկային զգացողությունների մասին։ Ամեն ինչում պետք է հոգի դնել:

 

 


Սիրել բայը չի կարող անցյալ ժամանակ ունենալ։ «Ես նրան սիրում էի»… չես կարող։ Այդ զգացողությունը միշտ քեզ հետ է, նույնիսկ եթե այդ ճանապարհին հիասթափություններ են լինում` սիրող մարդը ներում է, համակերպվում և իր հետ միշտ տանում այդ զգացմունքը։

 

Չէի ցանկանա ապրել ուտոպիստական պետությունում։ Դժվարություններն ու խնդիրները կյանքը գեղեցկացնում են, օգնում են չլճանալ, պայքարել, ձգտել։ Ապրե՛լ։

 

 

Մեր երկրի յուրահատկություններից կառանձնացնեի մարդկային ջերմությունը, որը ոչ մի ուրիշ տեղ հնարավոր չէ գտնել։ Երբ շրջագայում ես ու տեսնում կեղծ ու հաշվարկված հարաբերություններ, սկսում ես ավելի արժևորել այն, ինչ ունես:

 

 

Միտքն ու լուսանկարը/բոլոր լուսանկարները՝ այս հղումով/՝ Էմմա Մարաշլյանի

 

Հարցազրույցը՝ Նանե Գևորգյանի 

 յը չի կարող անցյալ ժամանակ ունենալ։ «Ես նրան սիրում էի»… չես կարող։ Այդ զգացողությունը միշտ քեզ հետ է, նույնիսկ եթե այդ ճանապարհին հիասթափություններ են լինում` սիրող մարդը ներում է, համակերպվում և իր հետ միշտ տանում այդ զգացմունքը։ 

Սիրել բայը չի կարող անցյալ ժամանակ ունենալ։ «Ես նրան սիրում էի»… չես կարող։ Այդ զգացողությունը միշտ քեզ հետ է, նույնիսկ եթե այդ ճանապարհին հիասթափություններ են լինում` սիրող մարդը ներում է, համակերպվում և իր հետ միշտ տանում այդ զգացմունքը։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին