Իմ սրտի կեսը Հայաստանում է. Հայաստանով գերված չինացին լավաշի մարտահրավեր է սկսել от Asekose TV на Rutube.
Հայաստանով գերված չինացի Մայքլ Հեն ֆեյսբուքյան իր էջում լավաշի մարտահրավեր է սկսել: Ֆեյսբուքյան օգտատերերը պետք է մի ամբողջ լավաշ ուտեն 2 րոպե տևողությամբ այս տեսանյութի ընթացքում, նկարահանեն դա և ներբեռնեն համացանց` նշելով Մայքլ Հեին և ևս 5 ընկերոջ:
Նա իր կատարումը վերնագրել է ամերիկացի երգչուհի «Կամիլա Կաբելյոյի «Havanna» երգի հայկական տարբերակ», որում հայերենով ներկայացրել է նաև Կոմիտասի հայտնի«Կաքավիկ» երգից մի հատված:
«Իմ սրտի կեսը Հայաստանում է»,- տեսանյութին կից գրել է Մայքլը: