▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենաաղմկահարույց 6 սեքս սկանդալները հայտնիների մասնակցությամբ

Հարաբերությունները հիմնականում լինում են բարդ ու խճճված, բայց մի բան կարելի է վստահաբար ասել. մարդկանց մեծ մասը սիրում է սեքսը։ Իսկ որտեղ կա սեքսը, այնտեղ էլ կարող է լինել դավաճանությունը, քանի որ շատերը նախընտրում են «չսահմանափակվել» մեկ զուգընկերոջով։ Դավաճանություններն ավելի աղմկահարույց են լինում, երբ մասնակցում են հանրահայտ մարդիկ (հիշենք Անժելա Սարգսյանի օրինակը)։

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում համաշխարհային աստղերի մասնակցությամբ 6 ամենաաղմկահարույց սեքս սկանդալները։

1 Պամելա Անդրեսոնի և Թոմմի Լիի սեքս-վիդեոն

Պամելա Անդերսոնն իր տանը ինքն իր ձեռքերով նկարահանել էր սեքս-վիդեո իր նախկին ամուսին լեգենդար Motley Crue ռոք խմբի հարվածային գործիքներ նվագող երաժիշտ Թոմմի Լիի հետ։ Ճիշտ է, աստղային զույգը տեսանյութը նախատեսել էր միայն իրենց համար, սակայն 1995 թվականին այն գողանում են և դարձնում հանրության սեփականությունը։ 1998 թվականին Պամելան և Թոմմին դատի տվեցին տեսանյութը տարածող ընկերությանը և շահեցին 1,5 միլիոն ԱՄՆ դոլար։

 

2 Քիմ Քարդաշյանի հանրահայտ տեսանյութը մեծերի համար

Քիմ Քարդաշյանի և Քիմի ընկերոջ՝ Ray J-ի մասնակցությամբ վիդեոն թերևս հայերիս շրջանում ամենահայտնին է։ 2003 թվականին Քիմը տեսանյութի տարածման համար պատրաստվում էր դատի տալ Vivid Entertainment ընկերությանը, սակայն 5 միլիոն դոլարի դիմաց Քիմը որոշեց լռել։

Հետաքրքիր է 5 միլիոն ԱՄՆ դոլարով քանի՞ մարդ պատրաստ կլինի անցնել Քիմի ճանապարհով։

 

 

3 Հյու Գրանտ, Էլիզաբեթ Հյորլի և Դիվայն Բրաուն

Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե ամուսնացած լինեիք աշխարհի ամենագեղեցիկ աստղերից մեկի հետ։ Իհարկե, կգնայիք Լոս-Անջելես մեկ գիշերվա համար զուգընկերուհի որոնելու (հուսով եմ հասկացաք, որ սարկազմ էր)։

1995 թվականին Հյու Գրանտը հարաբերությունների մեջ էր բրիտանցի գեղեցկուհի Էլիզաբեթ Հյորլիի հետ։ Սակայն մի գիշեր Հյու Գրանտը ձանձրույթը ցրելու համար օգտվեց էլիտար մարմնավաճառուհի Դիվայն Բրաունի ծառայություններից։ Արդյունքում ոստիկանները «բռնեցրին» բրիտանցի կինոաստղին, և Հյու Գրանտը կորցրեց իր գեղեցկուհի կնոջը։

 

4 Առնոլդ Շվարցենեգեր, Մարիա Շրայվեր և Միլդրեն Բաենա

Նահանգապետ-տերմինատորը շատ վատ վարվեց։ Լինելով Մարիա Շրայվերի հետ օրինական կապի մեջ, Առնոլդը սիրուհի ուներ, այն էլ ով՝ իր տան աշխատողը։ Վատն այն է, որ այդ կապի արդյունքում Առնոլդի սիրուհին հղիացավ և երեխա ունեցավ։

«Այդ քայլը իմ ամենահիմար քայլ էր»,- այս դեպքի առթիվ հարցազրույցներից մեկում ասել է Առնոլդ Շվարցենեգերը։ Նրա կինը 25 տարվա ամուսնական հարաբերություններից հետո լքեց նահանգապետին։

 

5 Բրեդ Փիթ, Անջելինա Ջոլի և Ջենիֆեր Էնիսթոն

Հազվադեպ են նման սուպերաստղերը հայտնվում սեքս-սկանդալների կիզակետում։ Բրեդ Փիթի և Ջենիֆեր Էնիսթոնի ամուսնությունը իդեալական էր, սակայն «Միստեր և միսսիս Սմիթ» ֆիլմի նկարահանման ընթացքում Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի միջև տարօրինակ ձգողություն է սկսում հասունանալ։

Էնիսթոնը չկարողացավ դիմադրել շրջանառվող ասեկոսեների տեղատարափին և 2005 թվականին որոշեց բաժանվել Բրեդ Փիթից։ Այսպիսով՝ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին միացան և դարձան հանրության սիրելին։

 

6 Ալինա Կաբաևա և ․․․ Վլադիմիր Պուտին

Միջազգային մամուլը համակ ուշադրությամբ քննարկում էր Ալինա Կաբաևային ոչ թե օլիպիական հաջողությունների կամ «Գոսդումայում» աշխատելու համար, այլ այն տարածված ասեկոսեների, ըստ որոնց՝ գիմնաստուհին կարող է դառնալ այն ժամանակ՝ վարչապետ, ներկայումս՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կինը։

Անգամ բրիտանական The Daily Telegraph-ը հրապարակեց մի հոդված, որի վերնագիրը այսպես էր՝ «Պուտինի սիրուհին հայտնվել է ռուսական Vogue-ի շապիկին»։

2008 թվականին ռուսական «Московский корреспондент» խմբագրությունն առաջինն էր, որ խոսեց Պուտինի ու Կաբաևայի կապի մասին։ Խմբագրությունը այնուհետև փակվեց, իբր ֆինանսական խնդիրների պատճառով։ Սակայն Պուտինը հերքեց թեմայի շուրջ բոլոր շշուկները։

Միջազգային մամուլը չհանգստացավ։ Ամեն ինչ իր տրամաբանական ավարտին հասավ, երբ Վլադիմիր Պուտինը բաժանվեց իր կնոջից։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին