Մի քանի օր առաջ Հանրապետության առաջին տիկինը ներկա է եղել սահմանին զոհված զինվոր Ազատ Ասոյանի եղբոր նշանադրության արարողությանը։ Ռիտա Սարգսյանը խնջույքին մասնակցել է Ասոյանների հրավերով։
Հիշեցնենք, որ Հանրապետության առաջին տիկինը նրանց առաջին անգամ չէր այցելում։ Ազատի մահից հետո առաջին տիկինը նրանց հետ կիսել է վիշտը, սփոփել, անհրաժեշտ պահերին նրանց կողքին է եղել։ Հիմա արդեն նրանց հետ կիսում է նաև ուրախության պահերը։ Asekose.am-ին արարողությունից մի քանի լուսանկարներ են տրամադրել,որոնք ներկայացնում ենք ստորև.