▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես ինձ ձերբակալելով Ադրբեջանը կրկնակի ավելացրեց Արցախ այցելողների թիվը. Լապշին

 

 

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրառում է թողել իր բլոգում`ամփոփելով 2017թ-ը.

«Անցնող 2017-ն ինձ համար հեշտ չէր, քանի որ մոտ 9 ամիսն անցկացրել եմ ադրբեջանական բանտում՝ Արցախ այցելելու համար: Այնպես ստացվեց, որ ներքաշվեցի ադրբեջանական կլանների կեղտոտ հարաբերություններում, իմացա Ալիևների ընտանեկան վեճերի մասին, թռիչք ունեցա Բաքվի սուլթանի կնոջ անձնական ինքնաթիռով, տեսա և լսեցի մուսուլմանական այդ երկրում նավթային փողերի և իշխանության համար գզվռտոցը, նրանց ռասիզմը և ատելությունը ոչ միայն հայերի դեմ Արցախի համար, այլև բոլոր այլահավատների դեմ: Բավական էին միայն հրեաների դեմ ջարդեր սկսելու կոչերը այն դատարանի առջև, որտեղ իմ գործն էր քննվում, իսկ այդ երկրում ցույցերը կազմակերպում են երկրի իշխանությունները, հետևություններ արեք: 

Պարադոքսալ կերպով փորձելով վախեցնել ամբողջ աշխարհին, գաճաճ Ադրբեջանը, հակառակը, նպաստեց, որ 2017-ին գրեթե կրկնակի ավելի շատ զբոսաշրջիկ այցելեց Արցախ, քան նախորդ տարի: Նրանց թվում Մերձբալթիկայից իմ ընկերներն էին` Ալեքսանդր Ալիմովը և Իվար Ուտինասը Լատվիայից, Սլավա Գորբունովը Լիտվայից և շատ ուրիշներ: Նրանք հրաշալի ֆիլմ են նկարահանել այդ աշխարհի ժողովրդի, մշակույթի, բնության, ճարտարապետության մասին»,- գրել է Լապշինը:   


Նյութի աղբյուրը՝ Armtimes.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին