▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ գեղեցկության միջազգային մրցույթում. Հայաստանի ներկայացուցիչը զրկվել է տիտղոսից

Աշխարհի Միսս Diamond-2017» մրցույթն այս տարի ավարտվել է սկանդալով։ Մրցույթը տեղի է ունեցել Վրաստանում, որին մասնակցել են գեղեցկուհիներ աշխարհի տարբեր երկրներից։

Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Հունգարիայի ներկայացուցիչը։ Երկրորդ և երրորդ տեղերում են հայտնվել Հայաստանի եւ Կիպրոսի ներկայացուցիչները։ Սակայն հետո պարզվել է, որ «տեխնիկական խնդիրների» պատճառով ներկայացուցիչների միավորները սխալ են հաշվել. Ռուսաստանի մասնակցին ուղարկված միավորները հաշվել են Հայաստանի ներկայացուցիչց Արսինե Միսիրյանի օգտին։

Այս ամենը բացահայտվել է հանդիսավոր արարողությունից հետո։

Տհաճ միջադեպի պատճառով կազմակերպիչները ստիպված են եղել կրկին պարգևատրման արարողություն իրականացնել, և Վիցե Միսս»-ի տիտղոսը  Հայաստանի ներկայացուցիչից փոխանցվել է Ռուսաստանի ներկայացուցչին։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին