▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ, որ աշխարհի բոլոր երեխաներն առողջ լինեն և այլևս չգան հիվանդանոց... Եվս մեկ նվիրված կյանք

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ում կազմակերպված ամանորյա միջոցառմանը:

Միջոցառման սկզբում երեխաները հյուրերի համար ասմունքեցին, երգեցին ու պարեցին, բարձրաձայնեցին իրենց երազանքների և ցանկությունների մասին:

Երեխաներին շնորհավորելու էին եկել նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը. նրանք փոքրիկների  տոնական տրամադրությունը լիարժեք դարձնելու համար նրանց բազմաթիվ նվերներ մատուցեցին:

Այս անգամ հերթական նվիրված կյանքը փոքրիկ  Արփինեինն էր:

 «Արփուշիկը կենտրոնի ամենածանր հիվանդն էր: Նրա բախտը  բերեց, որ Հայաստան եկավ Ռուսաստանի առողջապահության նախարարը, ով իմ լավ բարեկամն էր եւ քանի որ արյունաբանական կենտրոնը դեռեւս վերանորոգման փուլում էր, ես նրան խնդրեցի. կգա մի օր մենք էլ կկարողանանք Ռուսաստանի փոքրիկ քաղաքացու կյանք փրկել, բայց այսօր մեզ անհրաժեշտ է ձեր օգնությունը, նա լսեց եւ ասաց, որ պատրաստ է եւ Արփուշիկին հրավիրեցին Մոսկվա»,-պատմեց Ռիտա Սարգսյանը:

Արփինեն երկու ծանր վիրահատություն տանելուց հետո արդեն առողջացման փուլում է:   Առողջական խնդիրներն անցյալում թողած փոքրիկ Արփինեն ևս  մի երազանք ունի. «Ուզում եմ, որ աշխարհի բոլոր երեխաներն առողջ լինեն և այլևս չգան հիվանդանոց»:

Միջոցառմանը ներկա էին նաև Երևանի Անտոն Չեխովի անվան համար 55 դպրոցի սաները, ովքեր յուրահատուկ անակնկալ էին պատրաստել երեխաների համար` նրանց նվիրելով փոքրիկ գումար և իրենց իսկ ձեռքով պատրաստված բացիկներ:

Հիշեցնենք, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացում անգնահատելի է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանի մասնակցությունը: Հիմնադրամը մշտապես աջակցում է հիվանդ երեխաների բուժման հետ կապված խնդիրների լուծմանը, թանկարժեք դեղերի ձեռքբերմանը, անհրաժեշտության դեպքում` կազմակերպում է նրանց բուժումն արտասահմանում:

72157667924040759

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին