▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կսահմանվեն հրավառությունների համար թույլատրելի վայրեր և ժամեր, խախտողը կտուգանվի 1 միլիոն դրամի չափով

 

ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց հրավառություն կազմակերպելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը:
Ըստ նախագծի՝ առաջարկվում է առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել:
Բացի դրանից, քաղաքապետը ներկայացրեց ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին որոշման նախագիծը: 
Նշենք, որ ըստ նախագծի՝ 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասը «Պարկ գրուպին» է տրամադրվում առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով:

ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց հրավառություն կազմակերպելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը:Ըստ նախագծի՝ առաջարկվում է առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել:
Բացի դրանից, քաղաքապետը ներկայացրեց ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին որոշման նախագիծը: Նշենք, որ ըստ նախագծի՝ 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասը «Պարկ գրուպին» է տրամադրվում առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով:

Կարդացեք նաև՝ Պետական պահուստներում պահվող թանկարժեք մետաղներն ու թանկարժեք քարերը կօտարվեն

Կառավարությունը որոշեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին