▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք գիտե՞ք, որ ծանոթով են ընդունվում, որ հանկարծ իմ հսկողությունը չլինի՝ կաշառք կվերցնեն...

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր ասուլիսով է հանդես եկել և  անդրադարձել  մարդկային ռեսուրների խնդրին, մարզիչների պակասին և այլ հարցերի:

«Թող չթվա ես բոլորին նկատի ունեմ, մարզիչների մեծ մասը թերանում են իրենց աշխատանքի մեջ, նրանք կատարում են իրենց աշխատանքը ոչ թե վատ, այլ շատ վատ: Իհարկե, ունենք նաև ֆուտբոլիստների պակաս: Եթե հետևեք ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներին, կտեսնեք, որ վերջին տարիներին իր աշխատանքը ծավալել է մարզերում և հիմնական ֆինանսների ներդրումները կատարում է մարզադպրոցներ, ֆուտբոլի դպրոցներ մարզադաշտեր կառուցելու վրա, որպեսզի ունենանք շատ քանակով ֆուտբոլիստներ և այդ քանակից ստանանք որակ»:

Լրագրողի այն դիտարկմանը, որ այդ մարզադաշտերում պարապողների քանակը քիչ է, Հայրապետյանը զարմացած ասաց.

«Քի՞չ են: Դուք գիտե՞ք, որ ծանոթով են ընդունվում, որ հանկարծ իմ հսկողությունըտ չլինի՝ կաշառք կվերցնեն...Նույնն էլ` մարզերում: Մարզերում դաշտերը չեն հերիքում»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին