Արդեն տեղեկացրել ենք, թե ինչպես է արձագանքել սկանդալային ոճաբան Լիլի Մորտոն Մարինա Գրեգի և Գուրգեն Ալեքյանի` իրեն ուղղված քննդատությանը: Լիլի Մորտոյի խոսքով` չի սրտնեղում, որովհետև նույնիսկ չգիտի վերջիններիս:
Ստորև ներկայացնում ենք նաև բլոգերներից մեկի՝ Արսեն Մաթևոսյանի անդրադարձն այս թեմային: Վերջինս Մարինա Գրեգին խորհուրդ է տվել հիշեցնել, թե երբ է ինքը փայլել ուղեղի ճկունությամբ ու ճկուն խոսքով՝ չհիշելով որևէ հետաքրքիր զրույց նրանից ու մեջբերելով կոնկրետ այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ միացման մեջ վերջինիս օգտագործած օտարածին արտահայտություններն ու անհարթ խոսքը: «Հա, չմոռանամ հարցնել՝ քեզ ո՞վ է եթեր «մտցրել», ինչպես դու ես արտահայտվում, ու «մտցնելուց» , բացի քո կարծիքը, ուրիշների կարծիքը հաշվի առե՞լ է,թե որքան հաճելի կամ տհաճ ես դու հեռուստադիտողի համար: Իսկ եթե ոչ մերկանալու, կիսամերկանալու փորձ, կարծես թե, ունեցել ես՝ ժայռի վրա ինչ-որ անհաջող նկար եմ հիշում»,-գրել է բլոգերը:
Իսկ անդրադառնալով Գուրգեն Ալեքյանին՝ բլոգերն ավելի կտրուկ է արտահայտվել՝ գրելով հետևյալը. «Կրկնում եմ՝ ոգևորված չլինելով Լիլի Մորտոյով ու նույնիսկ դեմ արտահայտվելով նրա կերպարին, կցանկանայի իրեն երևակայող մյուս երիտասարդ ռադիոհաղորդավարին, որ համատեղության կարգով Մշակույթի նախարարի օգնականն է, խորհուրդ տալ, օրինակ, «տենց, տիպը, օք, անասուն ա» բառերով խոսել Արմեն Ամիրյանի ներկայությամբ: Եվ քանի որ երբեք չեմ լսել այն ռադիոհաղորդումը, որով իրենց փորձում են հայտնի դարձել սույն երիտասարդները, վստահ չեմ, որ նույն կերպ մշակույթի նախարարի օգնական-ռադիոհաղորդավարը չի խոսում ուղիղ եթերում: Հուսով եմ, որ ձեր ռադիոն կրկին չի հոսանքազրկվի, որ այլևս երբեք չդառնաք «փողոցային» հաղորդավարներ ու փայլեք համանուն լեքսիկոնով: Ի դեպ, դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտի նախարարի օգնական-ռադիոհաղորդավարն ու իր գործընկերուհին, որ դատողություններ անեն, թե ի՞նչ է կարելի անել եթերում ու ի՞նչ չի կարելի...Իսկ քանի որ գրառումներում էլ չի կարելի ամեն ինչ ասել, սահմանափակվեմ սրանով ու նաև հույսով, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «կքաշի ականջները» իր օգնականի, եթե չի ուզում որ վերջինիս միջոցով իր մասին կարծիք ձևավորեն մարդիկ»: