▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած ծեծկռտուքը` տեսանյութերով

 

 

Այսօր Երեւանի ավագանու անդրանիկ նիստում արտակարգ միջադեպ գրանցվեց: Օրակարգային հարցերից մեկի քննարկման ժամանակ Երկիր ծիրանի խմբակցության անդամներն ապակյա տարաներով կոյուղաջրեր դրեցին իրենց աշխատանքային սեղանների վրա: Գարշահոտությունն արագ տարածվեց նիստերի դահլիճում: Կոյուղաջուրը բերվել էր Նուբարաշեն ՔԿՀ-ին հարող տարածքից, որտեղ վթարված է կոյուղատարը: Երկիր ծիրանի խմբակցության անդամներից երկուսն ապակյա տարաներով մոտեցան Տարոն Մարգարյանին: Այդ ընթացքում կոյուղաջուրը լցրեցին դահլիճի հատակին, որից հետո ՀՀԿ-ական ավագանիները բռնություն գործադրեցին կանանց նկատմամբ: ԵԼՔ խմբակցության ավագանիները փորձում էին կանխել ծեծկտտուքը, սակայն ավագանու անդամ Գոռ Վարդանյանն ու մյուսները կանանց քաշելով, ապտակելով հեռացրեցին դահլիճից: Ծեծկռտուքից հետո ոստիկաններ ժամանեցին դահլիճ: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ բռնություն է կիրառվել իրենց նկատմամբ: Լրագրողներին հանեցին դահլիճից՝ պատճառաբանելով, որ ընդմիջում է հայտարարվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին