▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանը՝ նորից աղմուկի կենտրոնում

 

ՌԴ հայությունը կոշտ արձագանքել է Արա Աբրահամյանի հասցեին հնչեցված Ռուբեն Գրիգորյանի զրպարտանքներին: Asekose.am-ը փորձեց կապվել ՌԴ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Վրդովմունքն ակնհայտ էր, արձագանքը` կոշտ:

«Ռուսաստանի Դաշնության հայությունը խիստ վրդովված է և լրջորեն տրամադրված է պատասխանատվության ենթարկել Ռուբեն Գրիգորյանին՝ Ռուստաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հասցեին հնչեցրած զրպարտանքների համար: ՌԴ հայությունը միաձայն հայտարարել է, որ թույլ չի տա ազգադավ ոմն մեկին, ով տարիներ շարունակ ապրելով ՌԴ-ում անգամ մեկ հայ ընտանիքի հոգսը չի կիսել, ընդհակառակը` հնարավորության դեպքում դրսում ապրող հայերին շահագործել է, այսօր փորձում է իր հիվանդ ամբիցիաներին տուրք տալով, զրպարտել կամ սեւացնել Արա Աբրահամյանի նման արժանապատիվ և մեծ հայի կերպարը: Արա Աբրահամյանն օրինակելի հայ է, մեր ազգի համար պարծանք, հայրենասեր մարդ, որն իր ողջ կյանքը նվիրել է Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայության կյանքը հնարավորինս կազմակերպված և բարեկեցիկ դարձնելուն: Չի եղել մի հայ, որը խնդիր ունենա և խնդրի մասին պարոն Աբրահամյանը տեղեկացված լինի ու այդ խնդիրը շուտափույթ ու դրական լուծում ստացած չլինի:

Ըստ հավաստի տեղեկությունների՝ Ռուբեն Գրիգորյանն իր ունեցած հաջողություններով եւս պարտական է Արա Աբրահամյանին: Արա Աբրահամյանը և Ռուբեն Գրիգորյանը համագործակցել են և ունեցել համատեղ բիզնես, սակայն նրանց հարաբերությունները լարվել են, երբ Արա Աբրահամյանը հայտնաբերել է, որ իր գործընկերն անազնիվ և կեղտոտ ճանապարհով փողեր է լվանում: Աբրահամյանն այդ ամենից հետո խզել է գործընկերությունը և սառեցրել հարաբերությունները Ռուբեն Գրիգորյանի հետ: Վերջինս էլ, փորձելով վրեժխնդիր լինել Արա Աբրահամյանից, սին և իրականությունից դուրս զրպարտանքներ է տարածում ՌԴ միության նախագահի հասցեին:

Ողջ հայությունը շիկացած զայրույթի մեջ է: Նրանց խոսքերով՝ Ռուբեն Գրիգորյանն ազգադավ պառակտիչ է և թուրքացած հայ, և քանի դեռ պաշտոնապես ներողություն չի խնդրել թե' հայերի միության նախագահից և թե ողջ միության հայությունից, թող պատրաստ լինի բիրտ արձագանքների և աննախադեպ քայլերի ՌԴ-ում ապրող հայերի կողմից»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին