▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Հովհաննիսյանը վերջապես հասկացավ, որ երգի ասպարեզում արժանի չէ հաղթանակի. երգչուհու հերթական «շեդեվրը»

Այն, որ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ, հանդես են գալիս նոր աշխատանքներով, իրենց երկրպագուների դատին են հանձնում իրենց նորությունները, լավ է, սակայն նրանցից շատերը չեն հասկանում, որ միայն անդադար տեսահոլովակներ նկարահանելն ու միանման աշխատանքներ ներկայացնելը դեռ բավական չէ:

Օրինակ` երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ամեն ամիս իր պարտքն է համարում, չի ալարում և մեզ է ներկայացնում իր հերթական «շեդեվրը»:

Եվ ահա, ինչպես միշտ, երգչուհին մեզ սպասեցնել չտվեց. «Բալկանյան երգ» . այսպես է կոչվում Լիլիթի նոր տեսահոլովակը, որը դիտելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Լիլիթն ու նրա հետ աշխատող թիմի անդամները միտումնավոր այնպես են անում, որ ոչինչ ու ոչ մեկն իրար հետ կապ չունենան` փայլփլուն զգեստները, բմբուլներով պարուհիները, երեխաներն ու տարեցները, հին Երևանի պատկերն ու հնդկական զգեստով Լիլիթը: Այս ամենի մեջ միակ ճիշտ բանն այն էր, որ Լիլիթն օբյեկտիվորեն է մոտենում իր աշխատանքին ու հասկանում է, որ երգի ասպարեզում արժանի չէ հաղթանակի:

Պետք է փաստենք, սակայն, որ կան նաև մարդիկ, ովքեր իրենց հարսանիքների անբաժան մասնիկն են համարում այս ամենն ու աստղաբաշխական գումարներ են վճարում Լիլիթին՝ իր բմբուլներով  ներկայությունը  ապահովելու համար, ավելին` նմանատիպ կորպորատիվ միջոցառումների ժամանակ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Լիլիթի պարը բեմադրել են հոգեբուժարանում:

Եվ վերջում՝ հարգելի Լիլիթ, բավական է, կամ մեզ ներկայացրու նոր բան, կամ էլ մի ներկայացրու ոչինչ, մի հոգնեցրու քո փայլփլուն զգեստներով, թուրքական կլկոցներով ու բմբուլներով: Եվ մի բան էլ, վերջապես ժամանակն է, որ մի կողմ թողնես լատինատառ վերնագրերն ու անցնես հայատառին, ինչքան էլ որ երգերդ պարսկա-բալկանյան են:

Ա.Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին