Հայտնի է դարձել, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ում:
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգի ընթացքում ելույթ ունեցան տասը մասնակից՝ Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, Nemra-ն, Կամիլը, Սեւակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, պայքարելու են եվրատեսիլյան ուղեգրի համար:
Հաղթողն ընտրվել է միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում:
Եվ դա է Սևակ Խանաղյանն է:
Ի դեպ, Մհեր Արմենիան միջագային ժյուրիի կողմից ստացել էր նվազագույն 1 միավորը, իսկ առավելագույնը՝ 12 միավոր ստացել էր Սևակ Խանաղյանը:
Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում ամենաբարձր միավոր ստացել էր նույնպես Սևակ Խանաղյանը: