▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակահայկական վայրենություն ադրբեջանական դպրոցում

Ռուս և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը «վայրենություն» է անվանել ադրբեջանական դպրոցի տեսանյութը, որում փոքր երեխաներին բառացիորեն սովորեցնում են ատել հայերին։ «Իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ մի քանի երկրներում` Ռուսաստանում, Իսրայելում, Ուկրաինայում, Վրաստանում։ Այդ երկրներից յուրաքանչյուրը տարաձայնություններ ու տարածքային վեճեր ունի իր հարևանների հետ։ Բայց Իսրայելում երբեք չեն սովորեցրել, որ «բոլոր արաբները թշնամիներ» են, ուկրաինական դպրոցներում չեն սովորեցնում, որ «բոլոր ռուսները զավթիչներ և թշնամիներ են», վրացական դպրոցներում, չնայած Աբխազիայի և Օսեթիայի խնդիրներին, իրենց երեխաներին չեն սովորեցնում, որ իրենց թշնամին ռուս ժողովուրդն է։ Կամ ահա Մոլդովան, որտեղ ես հիմա գտնվում եմ, այստեղ մոլդովացի երեխաներին չեն սովորեցնում, որ իբր բոլոր ռուսները վատն են և բռնազավթել են Մերձդնեստրը», – գրել է Լապշինն ու ավելացրել, որ «նման վայրենությունը» ապշեցնում է հատկապես Բաքվի դպրոցի պայմաններում, ինչի մասին կարելի է դատել տեսանյութից։ Ինչպես կարծում է բլոգերը, դպրոցը կարելի է նույնիսկ էլիտար անվանել, քանի որ դասը վարում են ռուսաց լեզվով։ «Ինչու՞ են նրանք դա անում», – հարց է տալիս Լապշինը։

Տեսանյութում ուսուցչուհին հարցում է երեխաներին, թե ինչու են հայերն Ադրբեջանի թնշամիները, երեխաներից մեկը պատասխանում է. «Նրանք սպանել են մեր մարդկանց», «սպանել են մեր բոլոր զինվորներին»։ «Հայերը բռնազավթել են մեր հողերի 20 տոկոսը…», – շարունակում է ուսուցչուհին։

Նշենք, որ համացանցում առաջին անգամ չէ, որ հայտնվում են նման տեսանյութեր։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին