▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիտա Սարգսյանի ամենաօրիգինալ ծննդյան տարեդարձը

Երեկ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է եղել Նոր Նորքի 6-րդ զանգվածում գտնվող թիվ 114 մանկապարտեզի վերաբացմանը: Մանկապարտեզը կառուցվել է 1975 թ.-ին և միայն վերջերս է վերանորոգվել Առաջին տիկնոջ նախաձեռնությամբ և ջանքերով:  Հիմա այն ունի ոչ միայն գեղեցիկ ու հարմարավետ շենքային պայմաններ, այլև նոր անուն` «Ծիածան»:  Վերանորոգված մանկապարտեզում ամեն ինչ Ռիտա Սարգսյանի երևակայության և քրտնաջան աշխատանքի արդյունքն է` օրիգինալ ձևով զարդարված բակ, գունագեղ դիզայն, սենյակներին համահունչ կահավորում և այլն: Մանկապարտեզի ավագ խմբի սաներից Հրանտը տիկին Ռիտայի հետ շրջեց մանկապարտեզում, պատմեց նորակառույց մանկապարտեզի և իր տպավորությունների մասին:

Երեկ` մարտի 6-ին, Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն էր: Առաջին տիկնոջ խոսքով` սա իր ամենաօրիգինալ ծննդյան օրն էր:

«Երեխաներն իմ տարերքն են, և ինձ համար հեշտ է նրանց հետ աշխատելը: Ինչ անում ես սիրով, հեշտ էլ ստացվում է»,- ասաց Ռիտա Սարգսյանը:

Նշենք, որ մանկապարտեզն իրականացնում է նաև ներառական կրթություն. 360 երեխաներից 60-ը  զարգացման որոշակի խնդիրներ ունեն, որոնց հետ աշխատում են համապատասխան մասնագետներ:  Մանկապարտեզն  ունի  լոգոպեդի և հոգեբանի սենյակներ, որոնք  հագեցած են անհրաժեշտ պարագաներով. ամեն ինչ արված է երեխաների հարմարավետության և հանգստության համար:

 

Լրագրող` Լիլիթ Նավասարդյան

Օպերատոր`Արմեն Հակոբյան-Թամրազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին