▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստացույցը միացնում ես՝ սիրտդ սկսում է խառնել. Դավիթ Պետրոսյան

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կներեք արտահայտությանս համար, բայց հեռուստացույցը միացնում ես՝ սիրտդ սկսում ա արագ խփել ու խառնել: Թե լուրերում, թե սերիալներում լրիվ պրոպագանդա ա, արդեն շատ բացահայտ կերպով: Ու թեմաներ կան, որ խորամանկ ձևով են մատուցվում. արդեն որպես ճշմարտություն, բացարձակ իրականություն ա ներկայացվում էն, որ մենք կաշառակեր, գավառամիտ, կիսագրագետ, օրենքը չհարգող, ծանոթով հարցերը լուծող ազգ ենք, էդ մերն ա, մեր ավանդույթներն ա ու դրա դեմ բան չենք կարա անենք, որովհետև էդ մերն ա ու ինչ կա՝ կա, դաժե ջիգյարով ենք ու էս ամենը էլի բանակի, կեղծ հայրանասիրության շրջանակներում: Էն որ լուրերի կեսը էն ա, որ նախագահն ստեղ գնաց, առաջին տիկինը եսիմ որտեղ գնաց, էդ արդեն սովորական ա, բայց որ ազգի արժանապատվությունը իջացնում են, շատ ծանր ա մեր վրա նստելու»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին