▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես որ իմ արածները վզիդ դնեմ, գրիժա կստանաս. Լևոն Իգիթյանը` Զարուհի Փոստանջյանին

 

Այսօր ավագանու նիստի ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանափոխելու հարցի վերաբերյալ  ելույթ ունեցավ նաև ավագանու ՀՀԿ անդամ Լևոն Իգիթյանը

«Հայտնվել են հիվանդ երևակայությամբ չարորակ քաղաքական թզուկներ: Տիկինը երկու անգամ ԱԺ պատգամավոր է եղել ու այդ երկու ժամկետի ընթացքում մեզանից ստացել է 120 հազար դոլար՝ որպես աշխատավարձ: Ուզում եմ հասկանալ՝ դիմացն ի՞նչ ա ստացել երկիրը, ժողովուրդը»,- դիմելով Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությանն ու նրա առաջնորդ Զարուհի Փոստանջյանին՝ հայտարարեց ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը:

«Մի օր մեզ դատի ա տալիս, մի օր «Նուբարաշեն» կնստացնեմ... Ես կենսագրություն ունեմ, ամբողջ կյանքս երկրին եմ ծառայել, դեռ ոչինչ չարած՝ էդ մեծամտությունը որտեղի՞ց, դու ո՞վ ես: Ես որ իմ արածները վզիդ դնեմ, գրիժա կստանաս, դու ո՞նց ես ինձ դատի տալիս»,-նշեց Իգիթյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին