▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեդալը չեմ ստացել Ռոբերտ Քոչարյանի արյունոտ ձեռքերից, ստացել եմ Սերժ Սարգսյանից. Անահիտ Բախշյան

 

Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր իր ելույթում անդրադարձել է Զարուհի Փոստանջյանի կողմից հնչեցրած այն մեղադրանքներին, թե ինքը մեդալ է ստացել արյունոտ ձեռքերից, ովքեր սպանել են իր ամուսնուն: Բախշյանը նշել է , թե մեդալը չի ստացել Ռոբերտ Քոչարյանից, իսկ իրեն մեդալի առաջադրելու որոշումն էլ եղել է Ժառանգության խմբակցության կողմից:

 

Զարուհի Փոստանջանի ելույթը ներկայացնում ենք ստորև. այդ հատվածը տեսանյութի վերջին րոպեին է. 

Նշենք, որ այս առիթով «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ցավում եմ իմ երկու նախկին գործընկերների միջև այժմ կատարվողով ու ցավով պետք է նշեմ, որ Զարւհին արդար չէ, ճիշտ չէ, ու ողջ պատմությունը չի ներկայացնում, ավելին հնչեցված մեղադրանքներում կան սխալներ: Պատմությունը հետևյալն է. Ազգային ժողովի շենքի առջև պետք է տեղի ունենար ինչ-որ հոբելյանական իրադարձություն Հայաստանի Հանրապետության հետ կապված, և ԱԺ նախագահությունն ու Նախագահի նստավայրը որոշում էին կայացրել պատվոգրեր հանձնել Խորհրդարանի ամենակտիվ պատգամավորներին: Ըստ այդմ՝ բոլոր խմբակցությունները, այդ թվում Ժառանգություն խմբակցություն ստացել էին գրություններ՝ նոմինացնելու թեկնածու: Իմ բոլոր գործընկերները արժանի են եղել այդ առաջադրմանը, քանի որ, գաղտնիք չէ, Ժառանգության պատգամավորներից ավելի կամ հավասար ակտիվ շատ քիչ պատգամավորներ են եղել նախկին խորհրդարանում: Բայց քանի որ մեր կազմում իր ցուցանիշներով /նամակներ քաղաքացիներից, հետադարձ կապ քաղաքացիների հետ, նամակագրություններ պաշտոնական մարմիններին, օրենսդական նախաձեռություններ ու հատկապես դրանցից ընդունվածների թիվը/ Անահիտ Բախշյանը եղել է ամենաառաջատարը, բնականաբար նեկայացրել ենք նրա թեկնածությունը: Պատվոգիրը հանձնվել է ԱԺ բակում, այդ մեծ միջոցառման ներկա մեր ժողովրդի ու մեր բոլորիս ներկայությամբ ու բոլորիս ծափահարությունների տակ, քանի որ խմբակցութունում բոլորս ուրախ ենք եղել մեր գործընկերոջ աշխատանքի գնահատման համար: Ի դեպ, հարցը քննարկվել է նաև կուսակցությունում, կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես միանշանակ կողմ է եղել, գտել է, որ մենք պետք է թեկնածու առաջադրենք, նոր որից հետո է որոշվել Անահիտի անունը: Այնպես որ, Անահիտի աշխատանքը գնահատել ենք մենք, Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը այդ թեկնածության որոշման հետ կապ չունեն, դա մենք ենք որոշել բոլորս միասին, այդ թվում Զարուհին ներառյալ, ու ցավ եմ ապրում, որ Զարուհու կողմից նման մեղադրանք է ներկայացվում, երբ նախկինում մենք բոլորս միասին ենք որոշել, որ մեզանից մեկնումեկը պետք է նոմինացվի, ու որոշել ենք, որ դա Անահիտն է: Այժմ արդար չէ, սա ներկայացնել չգիտեմ ինչ լույսի ներքո, այն էլ Ռոբերտ Քոչարյան ու չգիտեմ ինչ խառնելով....»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին