▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հրապարկվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի եւ մյուսների գործով դատավճիռը: 

Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սէֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման: Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամսվա ազատազրկում, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամսվա ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարվա ազատազրկման, Հրայր Թոփչյանը՝ 3 տարվա ազատազրկման, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամսվա ազատազրկման, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարվա ազատազրկման: 

Նշենք, որ մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարի, Հրայր Թոփչյանի համար՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար՝ 2 տարվա ազատազրկում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին