Blognews.am-ը գրում է. Աստղային դերասաններ, թանկարժեք ու շքեղ նկարահանումներ, տարբերվող գաղափար ու հետաքրքիր սցենար. Կայքին հայտնի են դարձել բացառիկ մանրամասներ այն մասին, որ շուտով կինոշուկայում կհայտնվի ֆիլմ, որը նոր որակ կբերի հայկական ֆիլմարտադրություն:
«Կտակ». այսպես է կոչվում արկածային նոր կատակերգությունը, որտեղ հնարավոր է՝ հանդես գան դերասաններ Հովհաննես Ազոյանն ու Լևոն Սարգսյանը: Դերասանների ակնհայտ նմանությունն է դարձել սցենարի հիմքը: Երկվորյակ եղբայրների մասին պատմությունը սկսվում է նրանց ծնողների ամուսնալուծմամբ այն ժամանակ, երբ տղաները դեռ փոքր են: Մայրը վերցնում է մի տղային և տեղափոխվում Լոս Անջելես, իսկ հայրը մյուս եղբոր հետ մեկնում է Մոսկվա: Եղբայրները մեծանում են իրարից անկախ, առանց մեկը մյուսի գոյության մասին իմանալու: Նրանք ինչքան էլ որ նման են արտաքնապես, նույնքան տարբեր են բնավորությամբ և մտածելակերպով: Եղբայրներից Ալեքսը (Լևոն Սարգսյան), ով մեծացել և դաստիարակվել է Ամերիկայում, լինելով ամերիկյան արժեքների կրող, այդուհանդերձ պահպանել է հայկական արմատներն ու օր առաջ ցանկանում է վերադառնալ հայրենիք, ինչն, իհարկե, չես կարող ասել մյուս եղբոր՝ Արմենի մասին (Հովհանես Ազոյան), ով, մեծանալով Մոսկվայում, ձեռք է բերում տիպիկ ռուսաստանաբնակ հայի խորամանկություն: Եվ ահա մի օր եղբայրները միաժամանակ նամակ են ստանում Հայաստանից այն մասին, որ նրանց պապը թողել է կտակ, որը ստանալու համար նրանք անհապաղ պետք է Հայաստան մեկնեն: Եվ միայն Հայաստանում կտակը բացելու ժամանակ նրանք կիմանան միմյանց գոյության մասին: Պարզվում է՝ կտակին արժանանալն այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ պապը նրանց համար փորձություններ է պատրաստել, որոնք հաղթահարելուց հետո միայն պարզ կլինի, թե ում է բաժին հասնելու կտակը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում